Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանավորները վստահ են՝ բունտ չի լինելու

Մայիս 17,2013 17:36

Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը չի կարծում, թե գազի սակագնի բարձրացումից հետո բնակչության արտագաղթը կմեծանա

«Գազի գինն էլ չավելանա, ինչի՞ արտագաղթը չէր ավելանալու»,-ասում է նա։

Ըստ պատգամավորի, բնակչության սոցիալական ընդվզումն էլ չի կանխի գազի գնի թանկացումը։ Ռուսաստանը չի նահանջի, ավելին, ըստ նրա, գազի գնի բարձրացումն այսքանով չի սահմանափակվելու, էլի կբարձրանա . «Եթե եվրոպական կամ միջազգային չափանիշներին ընդունված մենք ասում ենք ինտեգրվենք կամ բոլորի պես լինենք, ուրեմն պետք ա նաեւ էդ ծառայությունները բոլորի պես ընդունելու կարողություն ունենանք»։։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ակնկալում է, որ ժողովուրդն ըմբռնումով կվերաբերվի գազի սակագնի բարձրացմանը։ Սոցիալական ընդվզում էլ նախարարը չի սպասում. «Երեկ կառավարության նիստի սկսելուց մարդիկ հավաքվել էին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում։ Էն բանից հետո, երբ վարչապետը հնչեցրեց, թե ինչ է նախատեսվում, ինչ է արվել, մարդիկ ըմբռնումով վերաբերվեցին եւ հեռացան»

Արդարադատության նախարարը լուծումը տեսնում է աշխատավարձերի բարձրացման մեջ։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպասում է աղքատության կտրուկ աճ, մինչ այդ, ըստ նրա, ժողովուրդը հազիվ թե գազի գնի թանկացման դեմ սոցիալական ընդվզման դուրս գա

«Ժողովուրդն այլեւս սոցիալական բունտի էներգիա չունի իր ներսում, որովհետեւ գտնվում է սոցիալապես կատաստրոֆիկ վիճակում»,-ասում է նա։։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031