ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց կամ թեժ աշուն» վերջերս լույս տեսած գրքի ողջ հասույթը՝ 400 հազար դրամը, պատգամավորը՝ գրքի հեղինակն
այսօր անձամբ բաժանեց Արմավիրի մարզում ապրող հինգ անապահով ընտանիքների միջեւ:
Մարգարիտ Եսայանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել գրքից ստացած հանգանակությունն ուղղել գյուղական անապահով ընտանիքների կարիքների լուծմանը, ու Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի միջոցով ստացել է անապահով ընտանիքների մի ցուցակ:
Դրամական օգնություն ստացած բազմազավակ ընտանիքներին չէին զգուշացրել պատգամավորի այցի մասին, ուստի նրանց համար Մարգարիտ Եսայանի այցը հաճելի անակնկալ էր:
Կարդացեք նաև
Պատգամավորի առաջին կանգառը Մեծամոր քաղաքում էր: Վեց անչափահաս երեխաների մայր Արեւիկ Խաչատրյանը, ով իր երեխաների ու ամուսնու հետ ապրում է տնակում, ստանալով 100 հազար դրամը, ինչպես ինքն ասաց` «կտանի խանութի պարտքերը կփակի»:
Նշենք, որ բացի դրամական օգնությունից, վերոնշյալ ընտանիքները ստացան հագուստ, խաղալիք ու քաղցրավենիք երեխաների համար:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Լուսանկարում՝ բազմազավակ մայր Արեւիկ Խաչատրյանն է