ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց մի խումբ հարցեր, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ՙՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրինագծերի փաթեթը, որում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2012-2016 թթ. դատական բարեփոխումների ծրագրով:Փոփոխությունները վերաբերում են դատավորների ընտրության գործընթացին: Նախատեսվում է օրենքով սահմանել դատավորների ընտրության կարգն ու չափորոշիչները, ապահովել թափուր տեղի մասին հայտարարության հրապարակումն ու լայնորեն տարածումը, հանրության համար թեկնածուների ցանկի մատչելիությունը: Ակնկալվում է ընտրող մարմնի անկախություն չպետք է իրականացվի անձի անցյալի այլ ստուգում, բացի նախկինում դատվածության վերաբերյալ ստանդարտ ստուգումը:Ըստ արդարադատության նախարարիª առաջարկվող փոփոխությունների արդյունքում կավելանա դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը և հնարավոր կլինի գնահատել հավակնորդիª որպես դատավոր աշխատելու ունակությունն ու արդյունավետությունը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնց մի մասը նախարարն ընդունելի համարեց: Փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծում:
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց իր և պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի մշակած ՙՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրինագիծը, որով ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ ընտրությունների ավարտից հետո երկու օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում ըստ տեղամասերի` որոնման և ներբեռնման հնարավորությամբ:
Կարդացեք նաև
Օրինագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, առաջարկվող փոփոխությունը հակասահմանադրական է. այն խախտում է քաղաքացու ընտրական իրավունքի գաղտնիությունը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի առաջարկով հանձնաժողովը քննարկեց ՙՀՀ կառավարության կառուցվածքի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚ և ՙՀանրային ծառայության մասին՚ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին՚ օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը վերանվանել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Այս օրինագծերի վերաբերյալ ևս հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց ՙՙՀանրային ծառայությունների համարանիշի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ և ՙՀՀ քաղաքացիության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրինագծերին:
ԱԺ մամուլի հաղորդագրություն