Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդն» ուզում է նաեւ իրանակա՞ն գազին տիրանալ (Տեսանյութ)

Մայիս 17,2013 16:56

«Ես կարծում եմ, որ իրանական գազը քաղաքական խնդիր է, որովհետեւ իրանական կողմը պատրաստ էր ավելի մեծ հնարավորություններ տրամադրելու Հայաստանին, առավելապես, որ իրենք հիմա գտնվում են տնտեսապես այն իրավիճակում, որ ուրախ կլինեն իրենց հնարավորություններն ավելի լիարժեք օգտագործել»,-այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրանական գազն ի՞նչ հեռանկար ունի Հայաստանում:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ` Հայաստանն այլ պետությունների` մասնավորապես, Ռուսաստանի հետ համաձայնեցնելու խնդիր ունի. «Մենք հնարավորությունը կորցրեցինք, երբ որոշակի տրամաչափով իրանական գազի գիծը բերվեց: Չնայած դրան, այդ գազի մի որոշակի մասը ավելանում է, Երեւանի ՋԷԿ-ն օգտագործում է, բայց ավելանում է, եւ ես ոչ պաշտոնական իմֆորմացիա ունեմ, որ «ՀայՌուսգազարդը» պատրաստակամ է եւ նույնիսկ խնդրել է այդ գազն էլ իրեն տրամադրեն, որպեսզի ինքը վերցնի վաճառի: Որովհետեւ պարսկական գազը գնում է փոխանակման մեխանիզմով` տալիս են գազ, դիմացը էլեկտրաէներգիա փոխանցում: Ըստ էության, այդ բարտերը ձեռնտու պայմաններ է եւ «ՀայՌուսգազարդն» ակնկալում է նաեւ այդ աղբյուրն օգտագործել»:

Ինչ վերաբերում է այն խնդրին էլ, որ եթե անգամ ռուսական կողմն է թանկացրել գազը, ինչո՞ւ սահմանից այս կողմ «ՀայՌուսգազարդն» էլ պետք է թանկացնի, պարոն Մակարյանն ասաց. «Ես չեմ հասկանում կառավարության հայտարարությունը, եթե ոչ մի տնտեսագիտական հաշվարկներ արված չեն, ինչպե՞ս կառավարությունը որոշեց 30% սուբսիդավորել. Գուցե հենց 30% պետք է թանկացվե՞ր, ու այդ սուբսիդավորելուց հետո գինը զրոյանում է փաստորեն»:

Մանրամասները` տեսանյութում

Այն հարցին էլ, գազի թանկացումը ռուսական կողմից տնտեսակա՞ն մոտիվացիա է, թե՞ քաղաքական, այսինքն մաքսային միությանը միանալու ճնշում է Ռուսաստանի կողմից, Գործատուների միության նախագահը բացառեց քաղաքական մոտիվացիան. «Ես չէի կապի քաղաքական կողմի հետ, իհարկե, Ռուսաստանը քաղաքական պետություն է եւ այդ ֆակտորը միշտ օգտագործում է մանիպուլյացիաներ անելու համար բոլոր երկրների հետ: ԵվրԱզԵս-ի հետ չեմ կապի. հիմքերը դրանից չեն գալիս, պատճառները մեր մեջ պիտի տեսնենք. մեր երկիրն իր զարգացման ռազմավարություններում` իր երկրում արդարադատության ինստիտուտի կայացումը, դեմոկրատական թափանցիկ ընտրությունները, իր տնտեսության զարգացումը, հիմնականում դառնում են հարվածելի եւ գերտերությունները կարող են հարվածել ու մանիպուլյացիա անել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031