«Ռուս-հայկական համագործակցության գրադարան» ծրագրի շրջանակներում հրատարակության են պատրաստվում Ռաֆայիլ Զինուրի «Հայաստանի հազարամյա ճանապարհը» գրքի երկրորդ և երրորդ հատորները: Գրում է «Երկրամաս» թերթը:
Իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովը Բաշկիրիայի խորհրդարանի նախագահի տեղակալն է: Նա Հայաստանի պատմությունը ուսումնասիրել է ռուսերեն հրատարակված հնագույն փաստաթղթերի և աղբյուրների հիման վրա ու բանաստեղծական ոճով գրի է առել այն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Գրքի առաջին հատորը հրատարակվել է 2010թ.-ին: Գրքի երկրորդ հատորը սկսվում է 4-6-րդ դարերի Հայաստանի պատմության նկարագրություններով, իսկ երրորդ հատորը հասնում է մինչև Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ