Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել է ոչ միայն դե ֆակտո, այլ դե յուրե (փաստաթղթեր)

Մայիս 17,2013 16:25

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ տրամադրեց մի քանի կարևոր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Ադրբեջանի ղեկավարությունը դե յուրե վաղուց ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը: «Արդեն մեկ տարի է` ադրբեջանական և հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, նույնիսկ կայքերում ու սոցիալական ցանցերում տարածվում են արխիվային նյութեր, որոնց համաձայն՝ Ադրբեջանը ճանաչել է ԼՂՀ-ն այսինչ թվականին… Մեր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ, անցած տարի հարցազրույց տալով, մի փաստաթուղթ էր ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանը ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել էր 1993 թվականի սեպտեմբերի 3-ին: Սակայն ես պետք է նշեմ, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը մի քիչ սխալ ինֆորմացիա են տրամադրում: Նախ ճշտենք մեկ հանգամանք , որ ճանաչումը լինում է երկու տեսակի` դե յուրե և դե ֆակտո: Այն, որ դե ֆակտո ԼՂՀ-ն արդեն 20 տարի է` գոյություն ունի, դա փաստ է, և ոչ ոք չի կարող հերքել: Իսկ որ ԼՂՀ-ն դե յուրե իբրև թե մինչև հիմա չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, իրականությանը չի համապատասխանում, որովհետև ԼՂՀ կոնֆլիկտի թեժ պահերին, երբ որ ադրբեջանական բանակը պարտություններ էր կրում մեկը մյուսի հետևից, նույն ադրբեջանական վերնախավը, նույն ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, նույն Հեյդար Ալիևը, որը համարվում է ադրբեջանական հանրապետության, այսպես ասած, Աթաթուրքը` խնդրանքով դիմել են ԼՂՀ իշխանություններին` զինադադար կնքելու ու բանակցություններ վարելու համար:

Ես կարող եմ ներկայացնել մի փաստաթուղթ, որի վրա կա Ադրբեջանի պաշտպանության նախարարի ստորագրությունը, ուղղված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Կարեն Բաբուրյանին, թվագրված է 24 հուլիսի 1993 թվական (տես փաստաթղթերում): Բովանդակությունը հետևյալն է` երկու կողմերի համաձայնության դեպքում 3 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, պայմանագիրը մտնում է ուժի մեջ 1993 թվականի հուլիսի 24-ին, ժամը 16-ից: Մինչ այդ էլ նրանք բանակցում էին, առաջին փաստաթուղթը հունիսի 17-ին է եղել : Պետք է նշենք, որ այս փաստաթղթից մեկ օր առաջ` 1993 հուլիսի 23-ին, հայերը 40 օր տևած կատաղի մարտերից հետո գրավեցին ադրբեջանցիների կարևորագույն հենակետ Աղդամը: Շատ շատերի մոտ այն կարծիքն է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը միամիտ տեղը կամ վատ տեղեկացված լինելու պատճառով է այս նամակը ուղարկել ՀՀ Գերագույն խորհուրդ: Բայց ես գտնում եմ, որ սա հատուկ քայլ է, որպեսզի հետագայում հայերը չկարողանան այս փաստաթղթերի միջոցով ապացուցել, որ ադրբեջանական իշխանությունները դեռ 1993 թվականին ճանաչել են ԼՂՀ-ն և բանակցել են նրա հետ, որովհետև Սաֆար Աբիևը և նրա այս նամակագիրները շատ լավ գիտեին, որ Կարեն Բաբուրյանը ոչ մի կապ չունի Հայաստանի Գերագույն խորհրդի հետ, այլ ինքը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր»:

Քաղաքագետի ներկայացմամբ, ՀՀ իշխանությունները ադրբեջանական կողմին պատասխանել են, որ Կարեն Բաբուրյանը ոչ մի կապ չունի ՀՀ Գերագույն խորհրդի հետ, և հաջորդ օրը` հուլիսի 25-ին, նույն բովանդակությամբ նամակ է ուղարկվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից ` ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին: «Ես հարց եմ տալիս, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԼՂՀ-ի պաշտպանության նախարարին ուղարկում է նամակ-խնդրագիր զինադադար հաստատելու համար, ապա սա ի՞նչ է, եթե ոչ դե յուրե ԼՂՀ անկախության ճանաչման փասատաթուղթ Ադրբեջանի կողմից: Արդեն սա պաշտպանության նախարարի մակարդակով»,- ասում է Գագիկ Համբարյանը:

ԼՂՀ-ն, ըստ փաստաթղթերի, ճանաչվել է նաև Ադրբեջանի նախագահի մակարդակով`1993թ. օգոստոսի 7-ին : Այս մասին վաղվա տպագիր «Առավոտ »-ում:

8 7 6 5 4 3 1 9

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես 6 տարի հոլանդական (Եվրոպայի Top-100-ում գտնվող) համալսարանում «Միջազգային և ԵՄ իրավունք» եմ սովորել: Միջազգային իրավունքը իմ ամենասիրելի մասն է, հատկապես պայմանագրային իրավունք ( Treaty law) մասը :

    Ես ԼՂՀ-ի այս հարցի մասին բազմաթիվ կոմենտներ և մի քանի հոդված եմ գրել «Հետքում»,ուստի նորից չեմ կրկնում:

    Այս ամենով հանդերձ,ես,անկեղծ ասած, այդպես էլ (լավ) ՉԵՄ հասկանում ԼՂՀ-ի միջազգային կարգավիճակը:Խոսքս,առաջին հերթին, նրա մասին չէ,որ 1992,1994,2008 թթ-ին ՀՀ-ն պատմական հնարավորություն ուներ ՓԱՍՏԱՑԻ, գրավոր (je jure) ճանաչել ԼՂՀ-ն,բայց 3 դեպքում էլ (հատկապես 2008թ-ին) ՀՀ իշխանությունները նախընտրեցին իրենց ԱԹՈՌՆԵՐԸ:

    Ավելի մասնագիտական. Հայաստանը /ՀՀ-ն ԱՐԴԵՆ de facto ճանաչել է ԼՂՀ անկախությունը. սրա վառ ապացույցներից մեկը ՀՀ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցն է ԼՂՀ: Նույն ձևի,օրինակ, Ուրուգվայն էլ է de facto ճանաչել ԼՂՀ-ն:

    ԲԱՅՑ, de facto ճանաչումը միջ.իրավունքում ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կարգավիճակ է,թեև այն երբեմն տասնյակ տարիներ կարող է տևել:

    Ըստ միջազգային իրավունքի, որևէ նոր երկրի (de jure) ճանաչում կարող է լինել 2 ձևով. ա) բացահայտ` դիպլոմատիկ նոտայով (diplomatic note) կամ պաշտոնական հայտարարությամբ (formal public announcement), բ) ոչ բացահայտ` այսինքն, օգնել այդ նոր երկրին դառնալ ՄԱԿ անդամ, և/կամ հիմնել դիվանագիտական հարաբերություններ, և/կամ այդ նոր երկրի հետ կնքել երկկողմանի պայմանագիր (bilateral treaty):

    ՀՀ-ն ԼՂՀ -ն de jure ՉԻ չանաչել, ուստի ՀՀ զորքերը,ըստ միջ. իրավունքի,ԼՂՀ -ում գնվում են անօրինական և Հայաստանը, ըստ միջ. իրավունքի, ՕԿՈՒՊԱՑՐԵԼ Է Լեռնային Ղարաբաղը (Այսօր միջազգային իրավունքում դեռ ԼՂՀ չկա): ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՏՃԱՌՈՎ Հայաստանի «անկախ» իշխանությունները չեն ցանկանում կնքել ԼՂ-ի հետ երկկողմանի պայմանագիր (bilateral treaty),քանի որ դա կլինի ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի de jure ճանաչում:

    Բավականին անորոշ է դեռ,թե ԱՐԴՅՈՔ Ադրբեջանը 1992-1994 թթ-ին (de jure) ճանաչել է ԼՂՀ-ն: Սրա համար պիտի ՀՍՏԱԿ պատասխանվի 3 հարցի. ա) այդ տարիներին կա՞ր ԼՂՀ տարածքը հսկող էֆեկտիվ ԼՂՀ կառավարություն, բ) եթե այո, Ադրբեջանի ԼՂՀ-ին ուղղված որևէ պաշտո նական գիր արդյո՞ք պայմանագիր է, գ) եթե այո, արդյո՞ք սա de jure ճանաչման ակտ/գիր էր:

    Ուստի հոդվածի քաղաքագետը (և մնացածը) ՊԻՏԻ ՀՍՏԱԿ ցույց տան/ ապացուցեն վերոհիշյալը:

  2. Ալեքսանդր Քալանթարյան says:

    Կասկածում եմ, թե Կարեն Բաբությանը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդում է աշխատել: Խնդրում եմ` ստուգեք:

    “Ես կարող եմ ներկայացնել մի փաստաթուղթ, որի վրա կա Ադրբեջանի պաշտպանության նախարարի ստորագրությունը, ուղղված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Կարեն Բաբուրյանին, թվագրված է 24 հուլիսի 1993 թվական (տես փաստաթղթերում):”

  3. Արմեն says:

    Ուշադիր կարդացեք հոդվածը:Ձեր հարցը տեղին չէ:իհարկե կապ չունի,բայց ազերիները ժամանակին շատ էին ուզում կապել:

  4. Արկադի says:

    ուշադրություն դարձրեք հուլիսի 27-ի 2/358 փաստաթղթին: Աբիևից հետո նշված է պետական նախարար Ի.Ալիևի անունը:

  5. Մարինա says:

    ինչու ռուսեչեն չեք թարգմանում?ես եմ ընկերներիս համար այն անում:

  6. Մարինա says:

    նաեցինք և չգտանք:եթե կարելի է լինքը տվեք:նախկինում TAGGS տեսնում էինք,իսկ հիմա՝ոչ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031