Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե Գագիկ Ծառուկյանը իրեն չէ՞ր հրավիրել եկեղեցու բացմանը: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ՝ ոչ, իրեն չեն հրավիրել:
Թե ինչու են Ռուբեն Հակոբյանին հրավիրել, իսկ կուսակցության փոխնախագահին՝ ոչ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, «Ռուբեն Հակոբյանը պատգամավոր է, ֆրակցիայի ղեկավար է»:
Մեր հարցին, եթե հրավիրեր՝ կգնայի՞ք՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ թե լիներ, այն ժամանակ կմտածեր՝ գնա, թե չէ. «Հիմա շատ ավելի հանգիստ եմ, որ չի հրավիրել»:
Հարցին՝ գնալու դեպքում վախենում էիք, որ քննադատության թիրա՞խ կդառնայիք՝ նա վստահեցրեց. «Բացարձակ: Ես չեմ ընդունում, որ հիմա Ռուբեն Հակոբյանին դրա համար քննադատության թիրախ են դարձրել, որովհետեւ ինքը գնացել է եկեղեցու բացմանը, իսկ դրա մեջ որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Կամ Սերժ Սարգսյանին բարեւելը: Ես էլ եմ Սերժ Սարգսյանին բարեւել մի քանի անգամ իմ գործունեության ընթացքում, ի՞նչ, դրանով ինչ-որ բա՞ն է որոշվում: Բարեւն Աստծունն է: Ճիշտ է, որոշ գործընկերներ քաղաքական դաշտից իրենց թվում էր, թե բարեւը Րաֆֆի Հովհաննիսյանինն է, բայց մենք բացատրել ենք, որ բարեւն Աստծունն է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Դուք երբեմն կոպիտ քննադատում եք Ռոբերտ Քոչարյանին, ասում եք՝ նա մեղավոր է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի համար, նրա ձեռքերն արյունոտ են, հետո այդ նույն արյունոտ ձեռքը սեղմում եք, դա նորմա՞լ է՝ նա պատասխանեց. «Աստծո հետ կապված ամեն ինչ մաքրվում է, մաքրագործվում է: Ցանկացած պարագայում չեմ կարծում, որ հոգեւորն ու քաղաքականը ճիշտ է խառնել իրար: Բարեւի մեջ նախ հոգեւոր նշանակություն կա: Սիրիր մերձավորիդ սկզբունքի հենց առաջին դրվագն է դա: Եվ քաղաքական ու նմանատիպ հարթությունը խառնել իրար՝ տեղին չէ: Ես ՀՀԿ-ի հատկապես երիտասարդ թեւի հետ, այդ թվում նաեւ Սամվել Նիկոյանի հետ շատ նորմալ, ջերմ մարդկային հարաբերություններ ունեմ, բայց դա բացարձակ ինձ չի խանգարում իրենց քաղաքական գործունեությունը քննադատելու համար եւ ասելու, որ ճիշտը ՀՀԿ-ի՝ ընդդիմադիր դաշտում լինելն է»:
Մենք ճշտեցինք՝ որ ասում եք՝ պետք է սիրել մերձավորին, Դուք սիրո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին՝ Արմեն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ե՞ս: Սիրիր մերձավորիդ գաղափարն ուրիշ գաղափար է: Դա անմիջապես սիրել երեւույթի հետ կապ չունի: Ես կարծում եմ՝ ավելի շատ կապ ունի մարդկային ներողամտության հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մեր քրիստոնեական կրոնը այնքան բարդ է, խորը և բազմանշանակ, որ կարելի է ցանկացած միտք
մեկնաբանել 180 աստիճան այս կամ այն կողմ՝ կախված իրավիճակից: Չմոռանանք, որ նրանց
հեղինակը սովորական մարդիք են եղել, ժամանակի ընդհացքում սրբացած, կամ նրանց անունից՝,
ինչպես այսօր:
Ոչ միայն սիրիր մերձավորիդ այլ նաև թշնամուդ: Քրիստոսը քարոզում էր դա, քանի որ ավելի դժվար է թշնամուդ սիրել քան մերձավորիդ: Դա այնքան էլ դժվար բան չէ եթե հաշվի առնենք որ թշնամին մոլորված է և չի հասկանում իր գործած սխալը և իր պատճառած վնասը: Չար մարդիք ընդհանրապես չեն հասկանում կյանքի իմաստը և բումրանգի օրենքը:
Ինձ թվում է,որ ,,ալբանացի,, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պարագայում խոսել քրիստոնեությունից,դա նույնն է,ինչ պղծել աստվածաշունչը…
Իսկ էս Արմեն Մարտիրոսյանն իր պատասխաններում,ինչպես ասում են՝ ընկել է պեչենու բաղերը…
Ինչ տգեղ ու անբարեկիրթ ձևով է հարցերը տրվում Արմեն Մրատիրոսյանին, վիրավորելով ՀՀ երկրորդ նախագահին: Այո Ռոբերտ Քոչարյանի ձեռքերը արյունոտ են և այդ արյունը ադրբեջանցու ( թուքի արյուն է ): Չլինեյին այդ և նմանատիպա այլ արյունոտ ձեքերը, այս հացադրումները գրող ձեռքերը չգիտեմ, որ ադրբեջանցու լավագույն դեպքում կահկարասին էր լվանում հիմա:
Ոչ, հարգելի Արմեն, Ռ. Քոչարյանի ձեռքերին միայն թուրքի արյուն չէ, այդ ձեռքերին նաև հայի արյուն կա`2008թ. մարտի 1-ի արյունը: ՎՏԱՆԳԱՎՈՐ Է այդքան մոռացկոտ լինել…