ԱՄՆ Մոնտեբելլո քաղաքի հրշեջ մեքենաները, որոնք քսան տարի են օգտագործվել, այժմ կբերեն Հայաստան: Նվիրատվությունը քաղաքապետարանը հաստատել է անցած շաբաթ, նոր մեքենաներ ձեռք բերելուց հետո: Հայտնում է «Ի Ջի Փի նյուզ» լրատվականը:
«Հայաստանն ավելի ժամանակակից մեքենաների կարիք ունի», – ասել է քաղխորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը նպաստել է նվիրատվության գործընթացին և հայթայթել է առաքման ծախսերը: Հաջինյանը հույս ունի, որ մի քանի ամսից մեքենաները կլինեն Հայաստանում:
Մոնտեբելլոն հրշեջ մեքենաներ է նվիրաբերել Հայաստանին նաև 2003թ.:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ