Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը հաստատել է, որ Անգլիայի հավաքականի նախկին ավագ եւ համաշխարհային ֆուտբոլի կուռք Դեւիդ Բեքհեմն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
«Զգում եմ, որ հիմա ֆուտբոլիստի իմ կարիերան ավարտելու ամենահարմար ժամանակն է, երբ դեռ խաղում եմ բարձր մակարդակով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, ականավոր մարզիչներին, որոնց մոտ սովորելու հաճույք եմ ունեցել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին, որոնք աջակցել են եւ հաջողության հասնելու հույս տվել», – ասված է մայիսի 2-ին 50-ամյակը նշած Բեքհեմի հայտարարությունում:
Բեքհեմը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Լոս Անջելես Գելեքսիում», «Միլանում»: Նրա վերջին ակումբը «Պարի Սեն Ժերմենն» է, որի հետ այս հունվարին հինգ ամսով պայմանագիր է ստորագրել եւ, հրաժարվելով ամբողջ աշխատավարձից, այն տրամադրել է բարեգործության: Բոլոր ակումբների կազմում, բացի «Միլանից», Բեքհեմը նվաճել է ազգային առաջնությունների չեմպիոնի կոչումը: Դեւիդ Բեքհեմը նաեւ աշխարհի ամենահարուստ ու ամենակայացած ֆուտբոլիստն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ