Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը առաջին անգամ կմասնակցի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Մայիս 17,2013 14:42

«Հայոց եկեղեցին միշտ էլ վերապահ է որևէ երևույթի նկատմամբ, երբ այն նոր է ի հայտ գալիս մեր կյանքում: Մինչ այդ երևույթի նկատմամբ վերաբերմունք արտահայտելը ուսումնասիրում ենք, որից հետո մեր համաձայնությունն ու անհամաձայնությունը արտահայտում, և «Թանգարանային գիշերր» եկեղեցական տոն չէ»,-այսօր, այս մասին, «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Քահանայի խոսքով`«Թանգարանային գիշերը» օրվա առիթով բաց է լինելու միայն մեկ թանգարան, որը տաճարի ներսում է և որտեղ պահվում են հիմնական սրբությունները: «Այս առիթով մտածեցինք մասնավոր մի ցուցադրություն կազմակերպել հենց տաճարի թանգարանում և առաջին անգամ պետք է ներկայացվեն ամենայն հայոց կաթողիկոսների նվիրական խորհրդանշանները, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են հայոց հայրապետներին»,-ասաց նա, հավելելով, որ դրանք երբևէ չեն ցուցադրվել և մաս չեն կազմում թանգարանների մշտական ցուցադրության, ինչպես նաև, երեկոյան 19:30-ին Մայր տաճարում կլինի հոգևոր դասական համերգ: «Մեր եկեղեցիներում համերգային ավանդույթը ձևավորված չէ: Տաճարի այդ խորհրդավոր մթնոլորտում ունկնդրում են հոգևոր երաժշտություն»:

Ինչ վերաբերում է ցուցադրության ապահովմանը, ապա քահանան ասաց`«Պահպանման խնդիր մենք չունենք, քանի որ ես չեմ կարծում, որ եկեղեցում որևէ մեկը իրեն թույլ կտա ոչ միայն հոգևոր, այլև քրեորեն անթույլատրելի արարք գործելու»:

Թանգարանը բաց կլինի երեկոյան ժամը 19-00-ից մինչև ժամը 24-00:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031