Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին ընդդիմությանը պարարտ դաշտ թողեց

Մայիս 17,2013 14:31

«Անկախ վերջին նախագահական ընտրության արդյունքից՝ Հայաստանում մթնոլորտը մի քիչ փոխվեց: Րաֆֆին կարողացավ ոչ միայն Երեւանում, նաեւ այլ փոքր քաղաքներում, գյուղական բնակավայրերում մարդկանց՝ իշխանության դեմ խոսելու տաբուն ջարդել՝ բարի, ոչ ագրեսիվ տոնայնությամբ ու հայտարարություններով: Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերի համար ավելի հեշտ կլինի աշխատել ժողովրդի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ այդ ամենը ոչ այնքան իշխանության բարյացակամության արդյունքում եղավ, որքան իրավիճակի փոփոխության եւ սոցցանցերի զարգացման. «2008-ին մարդիկ ոչ միայն բանտերում էին, այլեւ մեկ ընդդիմադիր ելույթի համար աշխատանքից էին ազատվում: Հիմա դա մի քիչ մեղմացել է, եւ եթե այսպես շարունակվի, ժամանակն է, որ Հայաստանում իրավիճակը որակապես փոխվի»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031