Ֆրանսիական «L`Equipe» հրատարակությունը Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներին եւ աշխատակիցներին տեղեկացրել է, որ վեց տարվա ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինիոն վերադառնում է եւ ակումբի լիակատար իշխանությունը նա բաժանելու է սելեկցիոն ծառայության ղեկավար Միշել Էմելանոյի հետ:
Հրատարակության համար պորտուգալացու վերադարձն անուղղակիորեն հաստատում է այն, որ «Չելսին» պայմանագիրը երկարացրեց 34-ամյա Ֆրենկ Լեմպարդի հետ, թեեւ մինչ այդ չէր շտապում դա անել: Հայտնի է, որ Մոուրինիոյի համոզմամբ, Լեմպարդը թիմի խաղը կազմակերպող առանցքային ֆուտբոլիստներից է:
Մոուրինիոն դեռ Մադրիդի «Ռեալում» է, որի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի ամռանը: Սակայն պորտուգալացի մասնագետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Լոնդոն վերադառնալու իր մտադրության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ