Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողովը՝ առողջ բախման հարթակ

Մայիս 17,2013 14:00

Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում մայիսի 15-ից մեկնարկել է «Բոլոնիայի գործընթացը եւ կրթական բարեփոխումները անցումային տնտեսություն ունեցող երկրներում» միջազգային երկրորդ գիտաժողովը, որը կշարունակվի մինչեւ վաղը: Այն տարաբնույթ կարծիքների բախման հարթակ հանդիսացավ տարբեր երկրներից ժամանած զեկուցողների համար, որոնք զուգահեռներ էին անցկացնում իրենց համալսարաններում ընթացող կրթական ծառայությունների մատուցման որակի ապահովման, ակադեմիական կրեդիտների կուտակման եւ փոխանցման, ուսանողների շարժունության գործընթացների միջեւ:

Մեզ համար ուսանելի էր համալսարաններում իրականացվող կրթության կառավարման առաջավոր փորձը, միջբուհական ինտեգրացիոն համակարգերի ձեւավորման գործընթացը, նաեւ կրթության որակի ապահովման մշակույթի ձեւավորումը: Զեկուցողները համակարծիք էին, որ ներկայիս կրթական շուկայում մրցակցային դիրքեր են գրավում հատկապես այն բուհերը, որոնք գործում են խոշորացված կոնսորցիումների շրջանակում, տրամադրում են համատեղ կրթական ծրագրեր եւ դիպլոմներ:

Այս նկատառումով գիտաժողովի մասնակիցները ընդհանուր հայտարարի եկան միջբուհական համագործակցության ակտիվացման առանցքային հարցի շուրջ եւ նպատակադրվեցին մեկ տարի անց՝ հաջորդ միջազգային գիտաժողովում գնահատելու այդ ուղղությամբ ձեռքբերումները:

ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031