Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգերի տարբերությունը

Մայիս 17,2013 13:45

ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման  հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ԱՄՆ հարկային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սթիվեն Միլերը: Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդ մարդը զրկվել պաշտոնից: Նրա կազմակերպությունը «ոչ իրավաչափ» ստուգումներ է անցկացրել կազմակերպություններում, որոնք կապված են այս պահին ընդդիմադիր Հանրապետական կուսակցության հետ: (Խոսքը, բնականաբար, ԱՄՆ-ի Հանրապետականի մասին է, որովհետեւ Հայաստանի Հանրապետականը, ըստ Գալուստ Սահակյանի, երբեք ընդդիմադիր չի լինի): Չորեքշաբթի Օբաման իր ելույթում նշեց՝ դատապարտելի վարքը, որը ի հայտ բերեց հարկային ծառայության գլխավոր տեսուչի զեկույցը, աններելի է: «Ես չեմ հանդուրժի նման վարք ոչ մի գերատեսչությունում, հատկապես հարկային ծառայությունում»: Մի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ջղայնացավ եւ, ինչպես ասում են, ձեռքը խփեց սեղանին: Այդտեղ հետաքրքիր առնվազն երկու հանգամանք կա: Նախ՝ որ ԱՄՆ-ում կա հարկային ծառայության գլխավոր տեսուչ, որը վերահսկում է այդ մարմնի գործունեությունը եւ հայտնաբերում է չարաշահումները: Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում նման պաշտոն սահմանվեր, նրա տերը կլիներ մեր երկրի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Իսկ երկրորդը, իհարկե, այն է, որ «նալոգովիի շեֆը» պատժվել է ընդդիմադիր կառույցներում ոչ իրավաչափ ստուգումներ անցկացնելու համար: Հայաստանում ավելի շուտ հակառակը հնարավոր կլիներ՝ որ հարկայինը կպատժվեր, եթե ոչ իրավաչափ ստուգումներ չանցկացներ  որեւէ հացի փռում կամ երշիկի արտադրամասում, որի տերը կասկածվում է ընդդիմության հետ կապ ունենալու մեջ: Եվ ավելի խիստ կպատժվեր, եթե հանկարծ այդ կասկածելի մարդու «օբյեկտում» իրավաչափ ստուգում անցկացվեր:

Երկու համակարգերի տարբերությունը դա է. մեկում խրախուսվում է ազատ կամարտահայտությունը ընդհանրապես եւ ազատ ձեռներեցությունը մասնավորապես, եւ պատժվում են բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են դրան: Երկրորդում հակառակը՝ ձեռներեցությունը ձգտում են մտցնել իշխանության տիրապետության տակ: Դա երեւում է հատկապես ընտրությունների ժամանակ. իշխանության «շտաբիստները» մոտենում են ցանկացած մանր եւ միջին գործարարի ու ասում՝ կբերես մեզ այսքան ձայն, թե չէ՝ վատ կլինի: «Վատը» այն է, որ կգան տարբեր պետական մարմիններ, այդ թվում՝ հարկայինը, եւ այնպես կանեն, որ քո բիզնեսը կփակվի: Դա, հանրապետականների լեզվով, կոչվում է «աշխատել ընտրությունների» ժամանակ: Այստեղ  գործարարի համար կա երկու տարբերակ՝ կամ գնալ առճակատման, կամ ենթարկվել: Բայց երկրորդ դեպքում ստորացված լինելու վիրավորանքը մնում է մարդու հոգում: Եվ շատ հնարավոր է, որ այդ սպին այնքան խորն է լինում, որ այդ գործարարն իր ընտանիքով որոշում է լքել հայրենիքը՝ որոշում, որը, կարծում եմ, պետք չէ խրախուսել կամ ողջունել, բայց որոշում, որը մարդկայնորեն հասկանալի է:

Խոշոր բիզնեսի դեպքում գործում են փոքր-ինչ ավելի բարդ մեխանիզմներ, բայց էությունը նույնն է: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չեն կարող ընդդիմություն լինել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ,,Էվալլա քո հավեսին,,՝ կասեր Սերժի տատը…

  2. Ara says:

    Իսկ Գասպարին աշխատում է, կեցցե ազնիվ և անդրդվելի հայ գործարարը:

  3. Spartak says:

    Պարոն Աբրահամյան, կարծում եմ չարժեր Ձեր բազմազբաղ ժամանակից րոպեներ կորցնեիք՝ հանրահայտ այս ճշմարտությունը հանրությանը ներկայացնելու համար:Ես կարծում եմ, որ ոչ հիմա և ոչ էլ մոտ ապագայում մեր երկրում նման երանելի երևույթների ականատես չենք լինի:Իմ ու Ձեր սիրելի երկրում կոռուպցիան դեռ բարուրում է:

  4. ditord says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ին,

    А вот американское сообщение, “Глава налоговой службы США уволен за давление на консерваторов, христианских сионистов и произраильские (то есть сионо-фашистские) группы. – “Lois Lerner, the senior executive in charge of the IRS tax exemption department and the federal employee at the center of the exploding scandal over the IRS targeting of conservative, evangelical and pro-Israel non-profits”. https://washingtonexaminer.com/irs-exec-got-42k-in-bonuses-in-three-years/article/2529759 – Т о есть, как вы видите, упущено – выдернуто из текста всякое упоминание о христианских сионистах и сионо-фашистах!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031