Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ռուս հայտնի գործարար Ալեքսանդր Ռյաբինսկին, որ աշնանը Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում գերծանր քաշայիններ Վլադիմիր Կլիչկոյի (Ուկրաինա) եւ Ալեքսանդր Պովետկինի (Ռուսաստան) միջեւ կայանալիք հնարավոր մենամարտի կազմակերպիչն է, «Р-Спорт»-ին հայտարարլ է, թե մտադիր է այդ օրը Մոսկվա հրավիրել համաշխարհային բռնցքամարտի գերծանր քաշային լեգենդներ Մայք Թայսոնին, Էվանդեր Հոլիֆիլդին, Ռոյ Ջոնսին, Լենոքս Լյուիսին եւ այլոց:
Ռյաբինսկին Կլիչկո-Պովետկին մենամարտը կազմակերպելու իրավունքը գնելու համար ներդրել է ավելի քան $ 23 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ