Մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոոպ» բազայի շենքն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող նախկին «Հայկոոպ» բազայի վարչական շենքի 2-րդ հարկը և տանիքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.53-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն