Այսօր «Սլաք» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը խոսելով գազի գնի բարձրացման մասին՝ ասաց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքական խնդիրների մեջ էներգակիրներն ունեն ազդեցություն: Քաղաքական ենթատեքստ այս հարցում ինքը չէր փնտրի: Նրա կարծիքով` «Ժամանակն է, որ մշակվեն հստակ ալտերնատիվ էներգետիկայի հնարավորություններ, որոնք իրոք մենք ունենք: Մենք պետք է մտածենք էներգետիկ առումով ինքնուրույնություն պահպանելու ուղղությամբ»: Հարությունյանը հավելեց, որ գազի սակագնի թանկացումը նշանակում է սպառողական զամբյուղի կտրուկ աճ, ինչը կբերի գների բարձրացման, ու ըստ նրա՝ այդ է պատճառը, որ կառավարությունն արձագանքեց դրան:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Խոսրովը՝ Հայ ժողովրդի Չերնամիրդինն է: Հիշում եմ, նրա վարչապետ ժամանակ, երբ Մոսկվայում մի լրագրող հարց տվեց երկու երկրներում՝ -прогрессивные тенденции есть?. Մեր Չերնամիրդինը
շատ վստահ պատասխանեց՝ -тенденции нет и быть не может.