Մայիսի 14-ին, ժամը 13.30-ին «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արման Պողոսյանը Երևան-Իջևան ճանապարհի 103 կմ-ին վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի բնակիչ, 1930թ. ծնված Հրաչիկ Գուլինյանին,ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Մայիսի 16-ին Գուլինյանը հիվանդանոցում մահացել է:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Տավուշի քննչական բաժինը քննություն է կատարում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ