Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավորը համոզված չէ, թե կառավարության ծրագիրը կբավարարի հասարակությանը

Մայիս 17,2013 12:49

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Սլաք» ակումբում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին ասաց. «Կուսակցություններն այս շրջանում զբաղված էին քաղաքական արդյունքների վերլուծութամբ, իսկ առաջիկայում ականատես կլինենք որոշ վերադասավորումների` ընդդիմության հատվածում: Հնարավոր է լինեն միավորման դեպքեր»:

Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն չլինելու վերաբերյալ, Խոսրով Հարությունյանը նշեց, որ ընդդիմությունը հանրային գիտակցության մեջ այլ կերպար ունի, իսկ Գագիկ Ծառուկյանի թեզը, Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը նշանակում է, որ իրենք ունենք հանրային կյանքի կազմակերպման սեփական մոտեցումները: Հարությունյանը համարում է, որ ԲՀԿ-ն իշխանության համար մրցակից է:

Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ սոցիալական բունտ է հասունանում, Հարությունյանը պատասխանեց, որ ոչ. «Դա ոչ թե իրողություն է, այլ շատերի ցանկությունը: Բայց իշխանության դիմաց մարտահրավերներ կան, իսկ առաջիկա տարիները բարենպաստ են արմատական փոփոխություն կատարելու համար»:

Խոսելով կառավարության ծրագրից, Հարությունյանն ասաց՝ ակնհայտ է, որ այն ուղղված է բարեփոխումներին, բայց արդյոք դա երեք կամ չորս տարում կբավարարի՞ հասարակությանը` դժվարացավ ասել, եւ հավելեց, որ անուամենայնիվ` «Ծրագիրն իրատեսական է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031