Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-ին մեղադրում է ընդդիմության էլեկտորատը շեղելու մեջ

Մայիս 17,2013 12:43

Այսօր «Եռագույն» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող դառնալ: Եվ ընդդիմության էլեկտրորատին շեղելու համար նա մեղադրեց ՀԱԿ-ին. «Ապակողմնորոշող գործողություն տեղի ունեցավ ՀԱԿ-ի կողմից: Հերթական անգամ քաղաքացին քաղաքական ուժին ձայն տվեց որպես ընդդիմություն, այն դեպքում, երբ նա ընդդիմության դաշտում չէ: Ամենամեծ լակմուսի թուղթը, թե ով է ընդդիմություն, ով ոչ՝ ցույց տվեցին նախագահական ընտրությունները: Թե ով է պորտալարով իշխանության հետ կապված՝ այս ամենն ակնհայտ դարձավ նախագահական ընտրություններին: Ընդդիմադիր ուժը փոխարենը պայքարելու իշխանության դեմ, պայքարում էր ընդդիմության դեմ: Սեւացնում էր դաշտը եւ փորձում քաղաքական գործընթացները կառուցել ոչ ճշմարիտ տեսանկյունից: Մենք այսօր վերլուծություններ ենք լսում, որ բոլոր ընդդիմություններն էլ նույնն են, իշխանության հետ կապ ունեն եւ այլն: Այդպես չէ: Կան մարդիկ, որոնք որեւէ ձեւով կապված չեն իշխանության հետ: «Ժառանգությունն» իր մեջ չունի ոչ օլիգարխներ, ոչ ընտրությունները կեղծողներ եւ կեղծումների հիմնադիրներ: Ունի բազմաթիվ շատ պարկեշտ անձնավորություններ, որոնց հետ ես տեսնում եմ, որ դեռեւս շատ երկար ճանապարհ ունի պայքարելու»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, եթե գազի գինը բարձրանար ընտրություններից առաջ, մարդիկ ընտրակաշառք չէին վերցնի, կամ կվերցնեին, բայց չէին քվեարկի, որովհետեւ կհասկանային, որ տված գումարը գազի թանկացման պարագայում ոչնչացվում է. «Գազի գնի բարձրացումը ստեղծելու է ամենախորը լարված սոցիալ-տնտեսական իրավիճակ, եւ իշխանություններին չի մնալու այլ բան , քան անել այս տարիների ընթացքում՝ խթանել արտագաղթ, երկրում լարված օջախները թուլացնել»:

Նա նաեւ նշեց, որ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ սերնդափոխության կարիք կա քաղաքական դաշտում. «Պետք է գան գործիչներ, որոնք կապված չեն ընտրական ինստիտուտների ձեւախեղման հետ, մոնոպոլիաների հետ, նրանք պիտի արմատական բարեփոխումներ անեն»:

Հարցին՝ Դուք ասում եք, որ ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքացին պատժեց ընդդիմությանը, այդ թվում՝ «Ժառանգությանը», այդ դեպքում մանդատնրը վերցնելը չի՞ նշանակում, որ լեգիտիմացնում եք այս ընտրությունները՝ նա պատասխանեց. «Միակ քաղաքական ուժը, որ առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի հաղթահարեց անցողիկ շեմը՝ «Բարեւ Երեւան» դաշինքն է, ոը սուղ միջոցներով պայքարեց: Քաղաքացիները, միեւնույն է, վստահեցին «Ժառանգությանը», եւ մենք պետք է այդ վստահությունն արդարացնենք»:

Նա նաեւ ասաց, որ ԶԼՄ-ներն արդեն սիրով պիտի արդեն լուսաբանեն ավագանու նիստերը, եւ իրենք «ատկատներ» թույլ չեն տալու Երեւանի ավագանիում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031