Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի կառավարության ցանկացած քայլ ճիշտ հակառակ արդյո՞ւնքն է ունենում

Մայիս 17,2013 12:12

Բանից պարզվում է՝ 2012 թվականին փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունից վարկեր ստացած 130 ձեռնարկություններից 11-ը արդեն իսկ լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։

«ՉԻ» – Սա, իհարկե, փայլուն ցուցանիշ է։ Փաստորեն, էկոնոմիկայի նախարարությունից «աջակցություն» ստացած ձեռնարկություններից միայն 11-ն է վերացել։ Եթե հաշվի առնենք, թե սովորաբար ինչ նկատի ունի կառավարությունն «աջակցություն» ասելով, պետք էր սպասել, որ 300 ձեռնարկությունների կեսից ավելին պիտի կործանվեին։ Եվ ընդհանրապես՝ քանի որ Տիգրան Սարգսյանի կառավարության ցանկացած քայլ ճիշտ հակառակ արդյունքն է ունենում, խորհուրդ կտայինք այսուհետ ոչ թե աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, այլ անհաշտ պայքար մղել դրանց դեմ։ Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարում են, եւ կոռուպցիան ծաղկում է, աղքատաթյան դեմ պայքարում են՝ աղքատության տոկոսը բարձրանում է եւ այլն։ Ժամանակը չէ՞ արդյոք «փոքր եւ միջին ձեռնարկությունների դեմ պայքարի» պետական ծրագիր մշակել՝ դիմակայելու համար տնտեսության առողջացման մարտահրավերներին։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031