Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժյուրին ակնհայտ կողմապահություն է անում». Մեկնարկել է ArmRock Fest մրցույթ-փառատոնը

Մայիս 17,2013 12:02

Երեկ մայիսի 16-ին Գաբրիել Սունդուկյանի ակադեմիական թատրոնում մեկնարկեց ArmRock Fest մրցույթ-փառատոնը: Փառատոնի առաջին փուլն արդեն սկսված է: Ընդամենը 12 նորահայտ խմբեր, 8-ը Հայաստանից, 4-ը հարևան Վրաստանից և Իրանից ներկայացրեցին համաշխարհային հիթեր իրենց կատարմամբ: Մրցույթային խմբերից բացի՝ ելույթ ունեցան նաև «Bambir»-ը, Ռազմիկը և ընկերները և Անգլիական «Antimatter» խումբը:
Համերգի վերջում փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը նշեց, որ այսօր հավաքվելով այստեղ, մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան լավ երիտասարդ խմբեր ունենք, որոնք իսկապես յուրովի հանդես եկան: Անհամբեր սպասում ենք երկրորդ փուլին, որտեղ խմբերը կներկայացնեն իրենց հեղինակային գործերը: Ես համոզված եմ, որ վաղը այս խմբերը ավելի էլ ավելի լավ կդրսևորեն իրենց:
Հավելենք, որ ժյուրիի կազմում էին Աիդին Դավոուդին, Շուշանիկ Արևշատյանը, Եգոր Գլումովը, Անդրե Սիմոնյանը, Արմեն Սարգսյանը, Սուրեն Թադևոսյանը, Դավիթ Սահակյանցը, Արմեն Գրորգյանը և Արամ Սաթյանը:

Եթե անկեղծ լինեմ, այս մրցույթից մեծ սպասելիքներ ունեի, սակայն մեր ելույթի ժամանակ այնքան էլ լավ բաներ չեղան: Ժյուրին ակնհայտ կողմապահություն է անում ըստ իս, դա երևաց մեր ելույթի ժամանակ, երբ  ժյուրին կենտրոնացավ ոչ թե մեր ելույթի, այլ ոկալիստի ասած բառերի վրա, ինչը ես կարծում եմ, որ սխալ է: Այստեղ  մենք հանդես ենք գալիս մեր ընդունակությունները ցույց տալու և խմբի ստեղծագործական աշխատանքը ներկայացնելու համար: Չգիտեմ ՝միակ ցանկությունը  որ ունեմ դա արդար և անկողմնակալ գնահատականներ ստանալն է ժյուրիի կողմից»,- տպավորություններով կիսվեց «Kill them all» խմբի կիթառահար Խաչիկ Խաչատրյանը:
Իսկ ահա Արիսը, ով «Metaphor» խմբի բասիստն է, ավելացրեց .
«Ես շատ ուրախ եմ, որ նման միջազգային փառատոն է կազմակերպվել Հայաստանում, որտեղ մասնակիցները հանդես են գալիս տարբեր երկրներից, հիմնականում Հայաստանից, Վրաստանից և  Պարսակաստանից: Հուսով եմ, որ մյուս տարի այս փառատոնը կրկին տեղի կունենա և կլինեն ավելի շատ մասնակիցներ տարբեր երկրներից, ավելի ուժեղ խմբեր, ավելի լավ խմբեր, որտեղ պայքարը էլ ավելի թեժ կլինի: Այս փառատոնում շատ կցանկանամ, որ ժյուրին ավելի մեծ ուշադրություն դարձնի մասնակիցների ձայնի վրա: Ինչ վերաբերում է մեր խմբին, ապա ասեմ, որ մեր խումբը չի եկել այստեղ առաջին, երկրորդ կամ երրորդ տեղը գրավելու համար, իհարկե շատ լավ կլինի, եթե ընդգրկվենք դրանց մեջ: Այս փառատոնին մասնակցելը մեզ համար շատ մեծ փորձ է, զգալու  թե՛ բեմը, և թե՛ հանդիսատեսին: Հուսով եմ, որ այս մրցույթը այնուամենայնիվ ինչ որ բան կթողնի մեր մեջ»:

Համերգի վերջում  Եգոր Գլումովը ավելացրեց, որ ռոք երաժշտությունը բացի վառ արտահայտված արտաքին դրսևորումից, ունի նաև վառ արտահայտված ներքին դրսևորում: Եվ ներքին դրսևորումները ավելի կարևոր են, քան ասենք՝ գոռոց, ճչոց, ինչ -որ էլեմենտներ, դաջվածքներ և այլն: «Եկեք սկզբից սովորենք պարզապես Հայաստանում ստեղծագործել  ազատ և անկախ և չմոռանանք, որ ռոք երաժշտությունը բողոքի և յուաքանչյուրիս հուզող խնդիրները բարձրաձայնելու երաժշտություն է: Ռոքի միջոցով կարելի է բողոքել և պայքարել այլ ոչ  թե փորձել կրկնօրինակել արևմտյան անհասկանալի ինչ որ բաներ, որը մեզ չի սազում»,- ասաց նա:
Հավելենք, որ մրցույթ- փառատոնի նպատակն է տարբեր ակումբներում հանդես եկող երիտասարդ խմբերին բարձրացնել մեծ բեմ` մրցելու միջազգային խմբերի հետ։
Մրցույթային երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 17-ին:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031