Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Ձևավորվել է մի միջավայր, որը նպաստավոր է երկրի զարգացման համար»

Մայիս 17,2013 11:49

Հատված ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:

– Եթե վերլուծելու լինենք կառավարության վերջին հինգ տարվա արածն ու չարածը, ապա բավականին երկար պետք է զրուցենք։ Սակայն, այնուհանդերձ, ասեմ հետևյալը, եթե հաշվի առնենք գլոբալ ճգնաժամը, ապա պետք է նկատենք, որ որևէ սոցիալական ծրագիր մենք չկրճատեցինք, որևէ պետական գերատեսչությունում կադրերի կրճատում չեղավ։ Սրանք բառեր չեն, այլ իրականություն։ Մինչդեռ ամբողջ Եվրոպայում աշխատատեղեր կրճատվեցին։ Մեզ մոտ կատարված ծրագրերը քայլեր էին, որոնք մեր երկրի նախագահի գլխավորությամբ իրականացրեց կառավարությունը։ Այժմ ձևավորվել է մի միջավայր, որը նպաստավոր է երկրի զարգացման համար։ Եթե մենք ձևավորենք առողջ մթնոլորտ՝ լավին լավ ասենք, վատին էլ՝ վատ, ապա ցանկացած առողջ քննադատություն կարևոր կլինի։ Առաջին հերթին դա պետք է իշխանություններին և, իհարկե, ընդդիմությանը, որպեսզի նա կարողանա բարձրացնել հանրության վստահությունը։ Ինչ վերաբերում է կառավարության ներկայացնելիք ծրագրին, ապա մենք մեր քաղաքական թիմով դրա շուրջ քննարկումներ ենք իրականացնում, և առաջիկա քառօրյայում դրանք կներկայացվեն ԱԺ-ին։ Այդ ժամանակ էլ առարկայական կխոսենք ծրագրի շուրջ։

– Բոլոր դեպքերում, ուզում եմ իմանալ Ձեր անձնական կարծիքը։

– Կարևորում եմ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը։

– Բայց այդ դրույթը եղել է բոլոր կառավարությունների ծրագրերում։

– Ընդունում եմ։ Թիրախային եմ համարում աշխատավարձերի բարձրացման հարցը։

– Բարձրացում, որը հնարավոր կլինի միայն 2014-ից, քանի որ 2013-ի պետբյուջեն հաստատված է։

– Ընդունում եմ։ Բայց, եթե նկատենք, որ առաջիկայում ԱԺ-ն գնում է արձակուրդ, և նստաշրջանը կվերսկսվի աշնանը, հաշվի առնենք նաև այն, որ կառավարության ծրագիրը մշակվում է, ապա, կարծում եմ, 5-6 ամսում կարելի է այդ ամենն ի մի բերել և հունվարի 1-ից հաստատել ավելի բարձր աշխատավարձեր։ Չեմ կարծում, թե աշխարհում կա մի պետություն, որը հնարավորություն ունի բարձրացնելու աշխատավարձերն ու լուծելու սոցիալական խնդիրները, բայց չի անում։ Թեկուզ նաև հենց այն պատճառով, որ հետագայում ավելի հեշտ կվերընտրվի, անպատճառ ամեն հնարավորը կանի։ Ուղղակի, կառավարության ծրագիրը դեռևս ամբողջությամբ ներկայացված չէ, չեմ ցանկանում ավելի մանրամասն դրան անդրադառնալ, քանի որ չի բացառվում՝ քննարկումների արդյունքում բաներ փոխվեն։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031