Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց ԲՀԿ-ականին. «Ընդդիմադիր լինելը վա՞տ բան է»

Մայիս 17,2013 11:31

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հարցազրույցից:

– Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿն չի կարող ընդդիմություն լինել։ Ձեզ համար Ձեր առաջնորդի հայտարարությունը հասկանալի՞ էր։

– Այո՛, հասկանալի էր, ու Նաիրա Զոհրաբյանն արդեն պատասխանել է այդ հարցին, ես կիսում եմ դա։

– Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո կարծես թե Ն. Զոհրաբյանն ու ՀԱԿ-ն իրենց «պարտքը» համարեցին «սրբագրել» ԲՀԿ առաջնորդի խոսքերը։ Ինչո՞ւ։ Մի՞թե Գ. Ծառուկյանն անհասկանալի էր խոսել։

– Ի՞նչն են սրբագրում։ Ն. Զոհրաբյանն ասել է այն, ինչը պետք է հասկանալ դրա տակ։ Ն. Զոհրաբյանի ասածը ես կիսում եմ։

– Ինչո՞ւ եք այդքան համառորեն խուսափում ընդդիմություն լինելուց։ Ընդդիմադիր լինելը վա՞տ բան է։

– Ես չեմ կարծում, որ ընդդիմություն լինելը վատ է կամ լավ է, ընդդիմություն լինելը կախված է նշված ուժի տեսակետից այս կամ այն հարցի շուրջ։ Ես միշտ ասել եմ, որ մենք կառուցողական դաշտում ենք գտնվում։ Որ ասում եք՝ բոյկոտել կամ դեմ քվեարկել, ապա դրանք այն հարցերն են, որոնք համարում ենք ոչ ճիշտ։ Եվ բազմաթիվ հարցեր կան, որ մենք պաշտպանել ենք, աջակցել ենք եւ կողմ ենք քվեարկել։ Ու մենք կշարունակենք այդ գիծը։ Մենք համարում ենք, որ դա է ճիշտը։

– Շուտով կառավարությունը կներկայացնի իր նոր ծրագիրը։ Դուք արդեն կողմնորոշվե՞լ եք, թե ինչպես եք քվեարկելու։

– Կներկայացնեն՝ կասենք։ Մենք կառուցողական ուժ ենք, եթե ծրագիրը լինի լավը, մենք կաջակցենք, եթե չի լինի, ապա դեմ կքվեարկենք։ Մենք անցած անգամ դեմ ենք քվեարկել, քանի որ համարել ենք, որ այն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին չի համապատասխանում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031