Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուրաբյանի պատասխանը Հայոցյանին. Հաշտվեք, որ հրաժարվել եք ՀՀՇ կուսակցության հետագա ընթացքից

Մայիս 17,2013 11:25

Հատվածներ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հարցազրույցից:

Պարոն Զուրաբյան, հայտարարվեց, որ ՀՀՇ անունով հ/կ է ստեղծվել, ինչպես եք դրան վերաբերվում։

– Այդ հ/կ-ն ֆորմալ գրանցվել է մի նպատակ հետապնդելով միայն, որպեսզի կանխվի Հայոց համազգային շարժում կուսակցության վերածնունդը։ Տվյալ պարագայում գրանցվել է «Հայոց համազգային շարժում ազատականության զարգացման եւ ժողովրդավարության տարածման» հ/կ։ Բայց մարդիկ, երբ փորձում են խոսել օրենքից կամ ինչ-որ բաներից, պետք է որոշակի պատկերացումներ ունենան այն թեմայից, որից խոսում են։ Այսինքն, շատ պարզ է, բայց շատերի համար մատչելի չէ, որ ենթադրենք, Հայաստան պետությունը եւ «Հայաստան» հանրախանութը իրար հետ համեմատելու որեւէ անհրաժեշտություն կամ կարիք չկա, դրանք տարբեր բաներ են։ Հ/կ-ները գործում են հ/կ-ների շրջանակներում, իսկ քաղաքական ուժը, միավորը՝ այլ դաշտում։ Եվ նույն անունով միաժամանակ կարող է թե՛ հ/կ լինել, թե՛ քաղաքական ուժ։ Սակայն հարցը այստեղ այլ է։ Եկեք ֆիքսենք մի բան, մենք մեր ասուլիսի ժամանակ անդրադարձանք հարյուրավոր հարցերի, խոսեցինք անձնապաշտությունից, ժողովրդավարության բացակայությունից եւ այլն։ Որեւէ հարցի մեր հարգարժան նախկին ընկերները չեն անդրադառնում, անդրադառնում են միայն նրան, ինչին կարծում են, թե ինչ-որ ոչ ֆորմալ ձեւով կարող են խոչընդոտներ ստեղծել։ Կարծում եմ, որ մարդիկ պետք է հաշտվեն նրա հետ, որ իրենք հրաժարվել են Հայոց համազգային շարժում կուսակցության հետագա ընթացքից եւ ձեւավորել են նոր կուսակցություն։ Իրենց բարի երթ ենք ցանկանում, թող իրենք էլ հաշտվեն նրա հետ, որ Հայաստանում Հայոց համազգային շարժում կուսակցություն լինելու է։

Իսկ ձեր կարծիքով, արդարադատության նախարարությունը կգրանցի՞ ՀՀՇ կուսակցություն։

– Իմ կարծիքով՝ չէ, ես խոսել եմ Արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ։ Ինձ մոտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ իմ նախկին ընկերները, տեղյակ լինելով, որ իրենք սխալ են, (որովհետեւ իրենք ճշտել են Արդարադատության նախարարությունից, ինչպես եւ ես, եւ ստացել են նույն պատասխանը, որ քաղաքական ուժի գրանցումը հակասության մեջ չի մտնում հ/կ գրանցված լինելու պարագայում, եթե նույնիսկ նույնանուն են), շարունակում են այլ բան հայտարարել։ Սա նշանակում է մի բան, որ պատվիրատուն նրանց դրդում է ինչ-որ բան անել, որը միեւնույն է, որեւէ արդյունք չի տալու։ Թե ինչ նպատակ է հետապնդում, թե ինչ է դրանից հետո ուզենալու հայտարարել, չգիտեմ։ Բայց այդ մարդիկ հավանաբար կարծում են, թե մենք խուլ կամ համր ենք, կամ չենք խոսելու կամ չենք արտահայտվելու։ Լավ կլիներ, որ իմանային, որ Աստված մի արասցե, որ մենք սկսենք խոսել ու մի քիչ շատ խոսել։

Որոշակի շրջանակներից կարծիքներ են հնչել, որ դուք Սերժ Սարգսյանի պրոյեկտն եք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Օրը մեջ մարդիկ ջան-գյուլում են անում Սերժի հետ, գնում են իրար հետ ինչ-որ բաների բացման, փակման։ Մի կյանք խոսում են այն մասին, որ օր առաջ արտահերթ ընտրություններ են լինելու, մի 5 տարի մեզ ասացին, որ ընտրություններից 1 օր առաջ էլ լինի, արտահերթ ընտրություն ենք անելու։ Թող զբաղվեն իրենց պրոբլեմով, ես ի՞նչ ասեմ, մի հատ ինձ նայեն, իրենց նայեն, մարդկանց նայեն, հասկանան՝ ինչի մասին է խոսքը։ Փաստորեն, ես, Արզումանյանը, Ռուբինյանը, Իգիթյանը դարձանք Սերժի պրոյեկտ։ Իրենք էլ հավանաբար ՆԱՍՍԱ-ի կամ Լենինի դամբարանի պրոյեկտն են։

Լ. Բ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031