Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը նախկինում դեմ էր, որ կառավարությունը սուբսիդավորի գազի գինը

Մայիս 17,2013 10:56

Գազի գնի բարձրացմանը կառավարության երեկվա արձագանքը սպասվածներից ամենավատն էր։ Կառավարությունը որոշել է համընդհանուր սուբսիդավորում իրականացնել գազի գնի 30 տոկոսի չափով։ Դա նշանակում է, որ ՀՀ պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից կվճարի գազի գնի մի մասը՝ 30 տոկոսը։ Սա ամենահակաշուկայական, հակաազատական ձեւն է, որը կարող էր իրականացվել։ Որ կընտրվի այս տարբերակը, մինչեւ երեկ ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել մի պարզ պատճառով՝ 2006-2008 թվականներին ՀՀ կառավարությունը սուբսիդավորեց գազի գնի մի մասը, բայց հետո՝ 2009 թվականին տեղի ունեցած ասուլիսում Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, քննադատեց այդ որոշումը։ Փաստորեն ունենք նույն անձի կողմից երկու՝ իրար բացարձակապես հակասող հայտարարություն։

«ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։ …Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ.

2013 թ. մայիսի 16, ՀՀ կառավարության նիստ

 

Հարց – Հնարավո՞ր է, որ ինչպես նախկինում էր, կառավարությունը սուբսիդավորի գազի գինը։

Պատասխան – Իմ մտքով նման բան չի անցել։ Եվ Ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ մեկի նման բաներ չհուշել։ Ոչ, ես կողմնակից չեմ։

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. 2009 թ. դեկտեմբերի 25, ասուլիս

Բայց կարետրագույն խնդիրը, ի վերջո, ՀՀ վարչապետի երկու՝ իրար հակասող հայտարարություններ գտնելը չէ։ Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է տալու գազի գնի համընդհանուր սուբսիդավորումը։ Միանգամից նշենք, որ

ցանկացած համընդհանուր սուբսիդավորում, անկախ մեխանիզմից, հանգեցնում է նրան, որ դրանից հիմնականում օգտվում են հարուստ մարդիկ, իսկ աղքատների օգուտը պարզապես չնչին է։ Ու այս պոպուլիզմի արդյունքում ստացվում է, որ հարկատուների հաշվին հավաքագրվող պետական բյուջեն փող է ծախսում, որ հարուստների լրացուցիչ ծախսերը փակեն։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031