Հրանտ Մաթեւոսյանի եղբոր՝ Համոյի որդուն՝ Թովմա Մաթեւոսյանին դանակահարած տեսուչ Տիգրան Մելիքյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, եւ իրավապահներին դեռեւս չի հաջողվել հայտնաբերել վերջինիս։ Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն։ Դանակահարողի հանդեպ հայտարարվել է հետախուզում։ Հիշեցնենք, որ մայիսի 15-ի ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկեւոի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել։ Վիճաբանության կողմերն էլ բնապահպանության տեսուչն ու Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանն են եղել։
Պատճառների մասին դեռեւս հիմնավոր վարկածներ չկան, սակայն երեկ մեզ հաջողվեց որոշ մւսնրամասներ ճշտել դեպքի առիթով։ Մասնավորապես մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունը ծավալվել է երկու օր առաջ ոստիկանների կողմից առգրավված մեկ բեռնատար փայտի շուրջ։ Անտառից ոչ օրինական ճանապարհով բեռնատարով փայտ են հանել, ինչն իրավապահների եւ տեսուչի կողմից հայտնաբերվել է։
Ընդհանրապես, տեղացիների պատմելով, տեսուչն ու անտառապետը հաճախ են վիճել ապօրինի անտառահատումների եւ փայտը նույն՝ ապօրինի ճանապարհով անտառից տանելու թեմայով։ Եվ հերթական անգամ բացահայտված ծառահատման ու փայտի տեղափոխման գործընթացը հանգեցրել է վիճաբանության, ապաեւ՝ ողբերգության։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»