Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի հայտարարությունը` «սառը ցնցուղ որոշ ԲՀԿ-ականների համար»

Մայիս 16,2013 23:20

«Աշխարհում կա մի ձեւ իշխանությունը վերցնելու, դրանք ընտրություններն են: Մեր երկրում համապետական ընտրություններն ավարտված են: Իհարկե, եղան քաղաքական ուժեր, որոնք մայրաքաղաքի ընտրությունները փորձեցին վերածել համապետականի: Եթե ուզում են գալ իշխանության, թող հանգիստ պատրաստվեն 2017 թվականի ընտրություններին»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով ներքաղաքական իրողությունների մասին, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Սա հակադարձումն էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն խաղաղ ճանապարհով գալու է իշխանության:

Օրերս, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ ԲՀԿ առաջնորդի արած հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, Շարմազանովի գնահատմամբ, որոշ ԲՀԿ-ականների համար սառը ցնցուղ էր. «Մարդն իր կարծիքն է ասել, ուղղակի փաստեցինք, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար: Իսկ թե ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է»:

Էդուարդ Շարմազանովը հավանաբար նկատի ուներ Վարդան Օսկանյանին, ով վերջերս իր ֆեյսբուքյան պատին գրառում էր թողել այն մասին, թե ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմություն հռչակի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031