«Բոլորը պետք է հասկանան, որ ոչ մի կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, չեն որոշում գազի գինը: Բայց դա չպետք է անդրադառնա հայ-ռուսական ռազմավարական, տնտեսական, մշակութային եւ կրթական հարաբերությունների վրա: Միանշանակ է, որ գազի գնի բարձրացումը կազդի երկրի սոցիալական վիճակի վրա, սակայն կառավարությունը պետք է անի անհրաժեշտ ամեն բան՝ բարելավելու համար հասարակության կարիքավոր խավերի սոցիալական վիճակը, թեթեւացնի թոշակառուների վիճակը: Այդ առումով ՀՀԿ-ն վստահում է երկրի վարչապետին»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով գազի գնի հավանական բարձրացմանը վերաբերվող լրագրողների հարցերին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա անընդունելի է համարում այս առիթով հակառուսական տրամադրությունները` հիշեցնելով, որ իր մյուս ռազմավարական գործընկերոջը` Բելառուսին, Ռուսաստանը մեկ մետր խորանարդ գազը վաճառում է 189 դոլարով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչ յարաբերութիւններու մասին է խօսում այս Շարզամանովը “`???
Հայաստանում կայ արդեօք մի բան որ ռուսներին չպատկանի?“`Թերեւս Սեւանայ լիճը միայն“`:
Վաղը այդ մէկն էլ ջրատարով կը փոխադրեն իրենց երկիրը `եւ Շարմազանովներն էլ կասեն վնաս չունի Ռուսները մեզ շաս են սիրում !!!
Լիովին համամիտ ենք պ-րն Շարմազանովի հետ,գազի գինը չպետք է խանգարի երկու երկրների……….., բայց կա մեկ առաջարկ` այսքան տարիներ ձեր հհկ-ի կողմից հովանավորյալ, տարբեր կալիբրի հայ թալանչիների ժողովրդից և բյուջեց խլվածը վերադարձնելու պայմանով: Այլապես այս տեմպերով գազի հազվագյուտ բաժանորդ կմնաք դուք ձեր իմաստուն վարչապետի հետ մեկտեղ
Շարմազանով դու հանճար ես :))))))))))))))))))))))))))))))))))
Այսքանից հետո, եթե ժողովուրդը չհասկանա թե՛ ովքեր են երկրի ղեկավարները, և չանցնի կոնկրետ
գործողությունների, այլ միայն բավարարվի բանբասաբքներով, ապա որքան էլ դաժան լինի ասածս՝
այդ ժողովուրդը արժանի է իր ընտրած ղեկավարությանը, որի ճշմարտությունը հազար անգամ ասվել
է, և այդքան անգամ էլ կասվի: