Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ արդեն երկուշաբթի օրը կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի դատին:
Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստում պետք է քննարկվեին նաեւ կադրային հարցեր, մասնավորաբար, փոխնախարարների եւ մարզպետների փոփոխության հարցը: Սակայն, Շարմազանովի փոխանցմամբ, նման հարց այսօր չի քննարկվել. «Կադրային հարցեր չեն քննարկվել, պետք չի շտապել, առաջ ընկնել: Հենց սկսեն այդպիսի քննարկումներ, այդ մասին կտեղեկացնենք: Նիստում քննարկվել են միայն ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր»:
Նելլի Գրիգորյան