Ադիգեայի հանրապետությունում անօրինական ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել, նրանց մեջ՝ Հայաստանի քաղաքացիներ: Հայտնում է «Յուգա» լրատվականը:
Խումբը, որը մայիսի 15-ին հայտնաբերվել է Յաբլոնովսկ գյուղում ներգաղթի հսկման աշխատակիցների ստուգումների ժամանակ, ապօրինաբար ներգրավված էր բազմահարկ տան կառույցի աշխատանքներին:
«Հայտնաբերվել է 16 օտարերկրյա քաղաքացի (Հայաստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի), որոնք առանց համապատասխան թույլտվության աշխատանքային գործունեություն էին ծավալում», – նշել են ԱՀ ներգաղթի դաշնային ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, օրինախախտներն իրենց բնակության վայրում միգրացիոն հաշվառման չեն կանգնել եւ ապրում էին կառուցվող տան տարածքում:
Կարդացեք նաև
Օրինախատներին պատասխանատվության ենթարկելու համար այժմ իրականացվում է վարչական հետաքննություն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ