ՀՀԿ գրասենյակի առջեւ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Արարատյան 33 թաղամասի բնակինչերը` պահանջելով, որ իրենց խնդիրներին լուծում տրվի։
Հաղթանակ կամուրջի հարեւանությամբ պետք է կառուցվեր էլիտար թաղամաս, սակայն այստեղ շինարարությունն արդեն տեւական ժամանակ է կասեցված է, իսկ սեփականատերը ոչինչ չի անում փոխհատուցման կամ այլ տեղ բնակարան առաջարկելու առումով։
Արդեն 6 ամիս հետո պետք է այս թաղամասը շահագործման հանձնվեր, սակայն, ինչպես ասում են, դեռ սայլը տեղից չի շարժվել։ Բողոքավորները լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչ Վահե Յահուբյանը գալիս է եւ իրենց հետ բարի-բարի խոսում, բայց ոչինչ չի լինում, արդյունքում իրենք փողոցում են։
Մինչ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի սկսվելը բողոքավորներին մոտեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լսեց նրանց, խոստացավ որ խնդիրը կփոխանցի նախագահ Սերժ Սարգսյանին։ Լրագրողներից մեկի հարցին` չե՞ք կարծում, որ սոցիալական բունտ է հասունանում, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում»։
Նելլի Գրիգորյան