22-ամյա Վահագ Բագրատունին իր դեբյուտը կնշի Մարտին Սկորսեզեի՝ «Վոլ սթրիթի գայլը» ֆիլմում, որի մեջ խաղում է նա եւ Լեոնարդո Դիկապրիոն: Գրում է «Քուինս Գազետ» պարբերականը:
Հայաստանում ծնված, Շտուտգարդում մեծացած Բագրատունին միշտ երազել է դերասան դառնալ: Դերասանության նկատմամբ սերը նրա մոտ ծնվել է հինգ տարեկանում, երբ նա խաղում եւ երգում էր Շտուտգարդի պետական օպերայի մանկական երգչախմբում: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Լի Ստրասբերգի կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, որի շրջանավարտներից են Մարլոն Բրանդոն, Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն:
Վերջերս Բագրատունին գլխավոր դերով էր հանդես գալիս «Նեյշնլ Ջեոգրաֆիկի» արտադրության «Ամբոխի պատմությունը» մաֆիայի մասին սերիալում, իսկ իր առաջին մեծ էկրանավորումը՝ Սկորսեզեի ֆիլմը, քրեական դրամ է:
«Նրանք ինձ ասացին (Սկորսեզեն եւ Դիկապրիոն), որ ես շատ տաղանդավոր եմ եւ պետք է հետամուտ լինեմ երազանքիս հասնելու համար: Ես հիպնոսացել էի դրանից», – ասել է Բագրատունին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ