Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը եւ կոռուպցիան

Մայիս 16,2013 20:29

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մի քանի տարի առաջ կառավարության կողմից Հայաստանի լավագույն մարզպետ է ճանաչվել: Հանրապետության «ամենաերկարակյաց» մարզպետը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել: 2012թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» ՀԿ Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը Տավուշի մարզպետարանում կազմակերպել էր «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը Տավուշի մարզում» խորագրով քննարկում:

Այդ քննարկման ժամանակ Արմեն Ղուլարյանը  խոսեց կոռուպցիայի վնասներից, նշելով. «Հայաստանի հանրապետության համար կոռուպցիայի դեմ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին…Անձնական հարստության ապօրինի ձեռք բերումը կարող է ուղղակիորեն վնաս հասցնել ժողովրդավարական ինստիտուտներին, ազգային տնտեսություններին եւ օրենքի գերակայությանը: Կոռուպցիայի կանխարգելումը եւ արմատախիլ անելը բոլորիս պարտականությունն է»:

Կոռուպցիայի վերաբերյալ մարզպետի խոսքերն ու գործերը որքանո՞վ են համընկնում: Շուրջ մեկ տասնամյակ լույս է տեսնում «Տավուշ» մարզային թերթը: Թերթի վրա գրված է`«մարզային լրատու»: 8 էջանոց, 2 տպագրական մամուլ ծավալով, միջինը ամսական մեկ անգամ տպագրվող թերթը գլխավոր խմբագիր չունի, պարբերականը ղեկավարում է խմբագրական խորհուրդը: Մարզային այդ թերթը հրատարակվում է «Սահմանաքար» ՍՊԸ-ի կողմից: Թերթում գրված է խմբագրության հասցեն՝ ք. Իջեւան, Սահմանադրության 1: Դա մարզպետարանի հասցեն է, թերթի խմբագրակազմը հիմնականում մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինն է: Տավուշի մարզում «Տավուշ» թերթը համարվում է «մարզպետարանի թերթ»: Ըստ օրենքի կառավարությունը կամ նրա տարածքային ստորաբաժանում հանդիսացող մարզպետարանը թերթ հրատարակելու, այսինքն`ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք չունեն: Հայաստանի Ազգային ժողովն ունի պաշտոնաթերթ` «Հայաստանի հանրապետությունը»:

Նշենք, որ «Տավուշ» թերթում տեղ են գտնում մարզպետարանի ինտերնետային կայքում (www.Tavush.gov.am) զետեղված պաշտոնական կամ կիսապաշտոնական նյութերը, մարզպետի ընդունելությունների եւ տարբեր միջոցառումների մասին տեղեկատվությունները: Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկությունները` մարզի բժշկական հաստատությունները, սոցիալական ծառայությունները, դպրոցները, ինչպես նաեւ մարզի համայնքապետարաններն իրենց հայտարարությունները վճարովի հիմունքներով տպագրում են «մարզպետարանի թերթում»: Դա բավական մեծ գումար է կազմում: Իսկ այն հայտարարությունները, որոնք չեն տպագրվում «Տավուշ» թերթում, եթեր են հեռարձակվում մարզային «Տավուշ» հեռուստաընկերության միջոցով, որի փաստացի սեփականատերը Արմեն Ղուլարյանն է: Այդ հեռուստաընկերության բաժնետեր է գրանցված Արմեն Ղուլարյանի եղբոր կինը: Սա կոռուպցիա չէ՞:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արման says:

    ՈՍԿԱՆ այտ ինչ չի տվել մարզպետը քեզ, որ ,,բռնել,, ես բաց չես թողնում, բա մեր մարզում մի անգամ լավ բան չեղավ?, որ մի անգամ էլ մի լավ բան գրես….

  2. Ոսկան Սարգսյան says:

    Ամեն անգամ, երբ մարզպետարանի հետ կապված մի խնդիր եմ լուսաբանում, իսկույն սկսվում է մարզպետի ենթակայության տակ գտնվող աշխատողների գրոհն իմ դեմ: Սույն մեկնաբանություն գրողին մի բան ասեմ՝ քո խաբված բարեկամի շահերն ընդդեմ մարզպետարանի ես եմ պաշտպանում, այդ մասին հոդված եմ գրել, ուրախ կլինեի, որ մարզպետին պաշտպանելուց զատ նաեւ այդ հարցով զբաղվեիր: Եթե պետք է՝ փաստեր կնշեմ եւ ոչ միայն այդ մասին:

  3. Հարութ says:

    Ոսկան, Հայաստանի Հանրապետություն թերթը հազաար տարի է Ազգային ժողովի պաշտոնաթերթը չէ: Ժամանակից հետ ես ընկել

  4. Ոսկան Սարգսյան says:

    Իսկապես ապահով Հայաստան է: Ապահով է մարզպետների եւ նրանց մոտ ջանքեր թափող ենթակաների համար: Ժողովուրդը հեռանում է Հայաստանից ոչ միայն սոցիալական վատ վիճակի, այլեւ հաբռգած պաշտոնյաների, տիրող անարդարության, հուսահատության պատճառով: Եկել եք մարզպետ եք պաշտպանում, որ ի՞նչ անեք

  5. Maxim says:

    Հարգելի՝ Ոսկան Սարգսյան: Գավառամտությունը, ստրկմտությունը, ստորաքարշությունը դարձել է
    պետական քաղաքականության հիմք, որը Դուք ինձնից լավ գիտեք: Հարգում՝ եմ Ձեր մարդկայիմ
    որակները և Ձեզ հաջողություններ մաղթում, նաև այդ խղճուկների, մորթապաշտների, ողորմրլիների
    դեմ՝ պայքարում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031