Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահները մինչ փախուստի փորձը կատարելը օրինական մուրճ եւ «զուբիլ» էին ստացել

Մայիս 16,2013 19:42

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ այսօր արտագնա հերթական նիստ է հրավիրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Դեռ շարունակվում է նույն հիմնարկի կալանավորներ, ցմահ ազատազրկման դատապարտվածներ Արտակ Ճաղարյանի, Արարատ Մուրադխանյանի եւ Հովսեփ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը այսօր մեկ այլ քրեական գործով (Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով) դատական նիստի էր, եւ մեզ տեղեկացրեց, որ այդ իսկ պատճառով նիստը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկվածները ըստ մեղադրանքի կողմի, իրենց խցում վերանորոգում կատարելու պատրվակով, վարչակազմից օրինական կարգով ստացել էին մուրճ, պտուտակահան, «զուբիլ», փորձել էին բացել խցի սանհանգույցի առաստաղը: Այնտեղից նրանք մտադիր էին դուրս գալ ՔԿ հիմնարկի զբոսասրահ:

Սակայն անցյալ տարվա ապրիլին խցում իրականացված  խուզարկության ժամանակ խորշը հայտնաբերվել էր:

Ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը մինչ օրս պնդում է, որ այդ խորշում իր քրեական գործի նյութերն էր պահում:

Պաշտպանական կողմը մի քանի անգամ բողոքարկել է անհավասար մրցակցային դատավարության դեմ, գտնելով, որ ամբաստանյալները դատական նիստերի ժամանակ չպետք է գտնվեն ոչ միայն ճաղավանդակում, այլ չպետք է լինեն ձեռնաշղթաներով:

Նշենք, որ անդրանիկ դատական նիստը հրավիրվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 22-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031