Եզրափակիչ` 11-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 30-րդ քայլում կարեւոր հաղթանակ տարավ Հունգարիայի ներկայացուցիչ Կսաբա Բալոգի նկատմամբ եւ 8,0 միավորով գործնականորեն տեղ ապահովեց 23 ուժեղագույնների մեջ: Իսկ թե մրցաշարային աղյուսակում նա ի՞նչ տեղ կզբաղեցնի, պարզ կդառնա պայքարի ավարտին:
Սերգեյ Մովսիսյան-Նիջատ Մամեդով (Ադրբեջան), Գաբրիել Սարգսյան-Էրվին Լամի (Ֆրանսիա), Բարիս Եսեն (Թուրքիա)-Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան-Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) պարտիաները դեռ շարունակվում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ