Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում ավարտվեց շախմատի Ամերիկյան աշխարհամասի առաջնությունը, որին մասնակցեցին Նոր Աշխարհամասի 13 երկրների շախմատիստներ:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը, 11 հնարավորից վաստակելով 7,0 միավոր, մասնակից 93 շախմատիստների մեջ պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում: Իսկ չեմպիոնի կոչումը 9,5 միավորով նվաճեց բոլիվիացի Խուլիո Գրանդա Զունիգան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ