Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանկացումները կբերեն հանցագործությունների աճի (Տեսանյութ)

Մայիս 16,2013 18:06

«Թանկացումները զսպելու այլեւս պատճառ չունեն, ընտրություններն էին, վերջացան»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով գազի գնի հավանական թանկացումից ու արդեն թանկացած մի շարք ապրանքատեսակներից` մասնավորապես`օրերս թանկացած կաթնամթերքից, ասաց Վիոլետա Գաբրիելյանը: Տիկին Վիոլետան մի քանի օրից մեկնում է Կրասնոդար` տղաների մոտ եւ մտադրություն ունի հետ չգա. տղաները դեմ են, որ մայրն իրենցից հեռու ապրի. «Սիրում եմ Հայաստանը, բայց դե սենց բաներ տեսնողը օր օրի հիասթափվում է: Ամեն անգամ տղաներիս հորդորում եմ հետ գալ, բայց դե այն իրավիճակը, որ ամեն օր փոխվում է մեր երկրում, ինձ մտածելու տեղիք է տալիս, հետ բերե՞մ հարազատներիս, թե ես էլ տունս վաճառեմ գնամ»:

Aravot.am-ը մայրաքաղաքի բնակիչների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց` պարզելու, թե ինչպե՞ս են վերաբերում օր օրի մեր երկրում տեղի ունեցող գնաճին:

Սիրիայի պատերազմի հետեւանքով փախստական դարձած ու արդեն 4 ամիս Հայաստանում ապաստանած Գարո Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի լսել գազի կամ կաթնամթերքի թանկացման մասին. «Մի պրոբլեմ ավել, մի պրոբլեմ պակաս, ի՞նչ է փոխվելու մեր կյանքում, առանց այդ էլ դժվար ենք ապրում, աշխատանք չկա, մարդիկ տխուր են ու ամենակարեւորը, հույս էլ չկա, որ լավ է լինելու: Տուն, ունեցվածք, հարազատներ թողել ենք փախել, Սիրիայում շա~տ լավ ենք ապրել: Այնտեղ աշխատանքը լավ էր, շատ փող էինք ստանում, բայց դրա հետ մեկտեղ ապրանքները այդքան շուտ-շուտ չէին թանկացնում: Իսկ Հայաստանում փողը քիչ են տալիս, ամեն ամիս էլ լսում ենք, որ ապրանքները թանկանում են: Այստեղ մարդկանց եկամուտներն ու ապրանքների բարձր գները անհամարժեք են»:
1970 թվականից տաքսու վարորդ աշխատող քաղաքացի Կարոն վստահ է, որ գազի թանկացման հետեւանքով տաքսու ուղեվարձը կբարձրանա: Նրա համոզմամբ, թանկացումները կբերեն նաեւ հանցագործությունների աճի: 43 տարվա վարորդի դիտարկումները, թանկացումների հետեւանքների մասին` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031