Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատության դեմ` կրթությամբ ու գիտելիքով

Մայիս 16,2013 17:51

Նոր կառավարության նոր ծրագիրը, ինչպես այսօր նիստի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ենթադրում է 5 հիմնական ուղղություններ` անվտանգ եւ ապահով Հայաստան, աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում, ազատ եւ արդար Հայաստան, մարդկային կապիտալ, եւ ինստիտուցիոնալ զարգացում:

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարության ծրագիրն արդեն շրջանառության մեջ է եւ բոլոր գերատեսչություններից ու նախարարություններից ստացել են առաջարկություններ, որոնք եւս ներառվել են ծրագրի նախագծում: Վաչե Գաբրիելյանի` ծրագրի նախագծից որոշ հիմնադրույթներ ներկայացնելուց հետո, որեւէ հարց ու պատասխան չառաջացավ կառավարության անդամների մոտ, ուստի այն հաստատվեց, եւ որոշ խմբագրական աշխատանքներից հետո կուղարկվի Ազգային ժողով, եւ ինչպես վարչապետն ասաց` ենթադրվում է, որ երկուշաբթի օրն այն կսկսվի քննարկվել:

Վաչե Գաբրիելյանի խոսքերով` «Նախորդ ծրագրից պահպանվել են թիրախային ցուցանիշները. Մասնավորապես, տնտեսական առաջընթացի աճ՝ զարգացած երկրների նկատմամբ, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջընթացի տեմպերի ապահովում, աղքատության կրճատման ապահովում, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատանքային ապահովագրական կենսաթոշակի մակարդակի բարձրացում, հասնելով` աղքատության գծի համեմատ 125%-ի, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովումը համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝ տարեկան 0,3-04%-ի չափով: Նախատեսվում են հստակ միջոցառումներ` մասնավորապես արտագաղթին, աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկությանը, ինչպես նաեւ ժողովրդավարության խորացմանը եւ իրավունքի գերակայության հաստատմանը, եւ էական այն ուղղությունները, որ կառավարությունն իրականացնելու է սոցիալական քաղաքականության բնագավառում, որտեղ գիտելիքն ու կրթությունը աղքատության դեմ պայքարի հիմնական գործիք են լինելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031