Երեկ «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում հայտարարություն տարածվեց այն մասին, որ ամսի 16-ին առավոտյան ժամը 11-ին բողոքի ակցիա է կազմակերպվում Շիրակի մարզպետարանի դիմաց` գազի գնի թանկացման պատճառով: Թերթերի ու կայքերի լրագրողները, հեռուստատեսային նկարահանող խմբերը մի մարդու պես ճիշտ ժամին Շիրակի մարզպետարանի դիմացն էին, սակայն մեկ ժամ սպասելուց հետո տեսան, որ ոչ մեկը չեկավ բողոքի:
Բողոքի ակցիայի չկայանալը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր մարդկանց իրազեկ չլինելով ու կազմակերպչական խնդիրներով, այլապես վստահորեն կարելի է ասել, որ գյումրեցիները դուրս կգային փողոց: Սա ամենացավոտ թեման է հյուսիսային, գրեթե 9 ամիս ձմեռ ունեցող Շիրակի մարզում: Գազի գնի թանկացումից վրդովված ու մի տեսակ շվարած էին նաև մարզպետարանի աշխատակիցներն ու գործով մարզպետարան եկած գյուղապետերը: Մարզպետարանի շենքի թե դրսում, և թե ներսում խոսակցության միակ թեման գազն էր ու սպասվող արտագաղթը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ