Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ ենք ՀՀ նախագահից». Կամո Հովհաննիսյան

Մայիս 16,2013 17:23
Kamo Hovhannisyan

«Աշխարհում օպերային թատրոն ունեցողները հպարտանում են և այդ հպարտությունը նաև մերն է: Պատիվ է յուրաքանչյուր մարդու համար աշխատել օպերային թատրոնում»,- այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ թատրոնը վերանորոգվել է մի քանի անգամ: 70-80-ական թթ. թատրոնը հիմնովին նորոգվում է, ինչպես նաև 2002-2003թթ. : «2004թ. ՀՀ կառավարության աջակցությամբ թատրոնը ստացել է ճապոնական կառավարության դրամաշնորհ` 28 մլն ճապոնական յանի ձայնային սարքավորումներ»:

Հովհաննիսյանը հպարտությամբ նշեց նաև, որ 90-ական թվականներին, երբ Ադրբեջանը փակեց Հայաստան մտնող գազը, այդ ժամանակ թատրոնը նորմալ չգործեց, սակայն թատրոնը չփակվեց, և աշխատակազմը ամեն հնարավոր կերպ փորձել է պահպանել թատրոնի գործունեությունը:

Վերջինս ասաց նաև, որ այն տեխնիկան, որ կիրառվում էր, այլևս օգտագործման ենթակա չէր և թատրոնի վերանորոգման և սարքավորումներով հագեցնելու համար դիմել են ՀՀ նախագահին: «Նախագահը, ինչպես միշտ, ոչինչ այդ պահին չասաց և ոչ էլ ինչ-որ բան խոստացավ, բայց մի քանի օր անց պատասխան ստացանք, որ նա հանձնարարություն է տվել է թատրոնի վերազինման համար: Եվ 2012թ. ՀՀ նախագահի հանձնարարությամբ սկսվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի տեխնիկական վերազինման աշխատանքները: Բեմում ինչ կա՝ վերափոխվել է` տախտակամածից սկսած: Մենք չորս հարյուրից ավելի լուսարձակ ենք ավելացրել: Ամբողջ տեխնիկան եվրոպական է և ամբողջ աշխատանքները կատարվում են հեռակառավարմամբ: Ընդհանուր ծախսվել է 8 մլն եվրո: Առաջ որևէ ներկայացում ձայնագրելու համար հրավիրում էինք, մարդիկ գալիս էին իրենց տեխնիկայով, սակայն այսօր այդ ամբողջը մենք ինքներս ենք անում, քանի որ տեխնիկան այսօր թույլ է տալիս, որի համար շատ շնորհակալ ենք ՀՀ նախագահից»:

Հովհաննիսյանի փոխանցմամբ` առաջիկայում նախատեսված է երկու պրեմիերա, որոնք կլինեն այս տարվա մեջ, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 22-30 կմեկնի Օման. «Կազմակերպիչը մեր հայրենակից Հարություն Ֆազլյանն է: Մենք երեք ներկայացում ունենք Օմանում»:

Բանախոսն անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Անուշ» օպերայի նորովի բեմադրմանն ու հանրապետությունից դուրս ցուցադրմանը` ասաց. «Եթե դա անհաջող «Անուշ» է և որ մեր ազգի արժեքը չի ներկայացնելու, ուրեմն ճիշտ է արգելելը, ինչ վերաբերում է նամակին, ապա ամեն ճանապարհի դիմել կարելի է` ազգին չպախարակելու համար»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031