Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուրիխանյան. «Բա որ այդ շունը հարձակվեր մարդու վրա…»

Մայիս 16,2013 16:54

Ցավով կարդացի Հյուսիսային պողոտայում ագրեսիվ ցեղատեսակի շան կատաղությունների մասին պատմությունը: Երկար ժամանակ է արդեն ինչ խոսում եմ, առհասարակ, հանրային վայրերում նման ցեղատեսակների շների զբոսանքների մասին: Համապատասխան օրենքն ու իրավական ակտերը սահմանել են պարտադիր պահանջ, այն է՝ ագրեսիվ ցեղատեսակի բոլոր շները հանրային վայրեր պետք է դուրս բերվեն միմիայն դնչկալներով: Նշված կարգը խախտող շան տերը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց ո՛չ այդ նույն վայրերում շրջող ոստիկանները, ո՛չ էլ քաղաքային իշխանության ներկայացուցիչները որևէ միջոց չեն ձեռնարկում:

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, դեռևս դեպքից երկու ամիս առաջ, վերը նշված խնդրի առթիվ գրավոր դիմել եմ և´ ՀՀ ոստիկանապետին,  և´ Երևանի քաղաքապետին: Ինչպես տեսաք, որևէ միջոց չձեռնարկվեց նաև իմ դիմելուց հետո, և որպես հետևանք տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը: Բա որ այդ շունը հարձակվեր մարդու, ասենք որևէ երեխայի վրա: Եզրակացությունները թողնում եմ ձեզ…

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,
ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031