Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ. «Հանգուցյալները հնարավոր է եկել-ստացել են իրենց կենսաթոշակները» (Ֆոտոշարք)

Մայիս 16,2013 16:29
PrevPhoto
NextPhoto

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին տասներեք պատասխանատու աշխատակիցների՝ մասնավորապես, Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործով վկաները:

Դատարանը հասցրել է լսել նրանցից դեռ յոթին, անգամ հրապարակել վկա Բելլա Ավետիսովայի «211 թվականի» հարցաքննությունը:Տարեց այս վկան չգիտեր, թե երբ է մահացել եղբայրը, որի կենսաթոշակն էին յուրացրել սոցապի աշխատակիցները: Ակնարկվեց նրա վատ հիշողության մասին, եւ տրվեց հետեւյալ հարցը.

-Վատ հիշողությունը երբվանի՞ց է:

-Չեմ հիշում,-պատասխանեց նա:

Այս վկան հայտնեց, որ տնից դուրս չի գալիս, եւ որ քննիչն է «քյոմակ» արել իրեն: Հայերեն գրել-կարդալ չիմացողն իր ցուցմունքն ավարտել էր «կարդացի» բառով եւ ստորագրել էր դրա տակ: Ի դեպ, նրա եւ վկա Շուշանիկ Ամբարձումովայի համար թարգմանիչ էր եկել: Ռուսախոս այս տատիկները ոչ միայն հայերեն վատ էին հասկանում, այլ հազիվ էին շարժվում, վատ էին լսում:

Վկա Շուշանիկ Ամբարձումովան չէր ճանաչում Վազգեն Խաչիկյանի գործով մնացած տասներկուսին, սակայն հիշեց, իր ասելով, Արթուր Սուքիասյանին:

Նա ապրել է Հունաստանում, տղայի վատառողջ լինելու պատճառով չորս տարի առաջ եկել է Հայաստան, եւ զարմացել, որ երեք տարիների թոշակի համար պատասխանել են , թե ստացել էր:

Հեռացել է, իր ասելով, շոկային վիճակով, ապա, երբ տղայի հետ նորից այցելել է սոցապի տարածքային բաժին, նրան խորհուրդ են տվել, որ «իջնի Սախարովի հրապարակ» եւ ստանա գումարը: Վկան չի տեղեկացել, թե որքան է կազմել իրենից գողացված գումարը:

«Իմ գրպանը պիտի մտնեին, իրավունք չունե՞մ գումարս իմանալ»,- հարցնում էր նա:

Դատարանում էր գտնվել վկա Լյովա Մարգարյանը եւ նա մինչ այդ իր չգտնվելու մասին չէր նախազգուշացվել: Այս վկան դատակոչվել էր եղբոր համար.նա իննսունականների վերջից գտնվում է ԱՄՆ-ում, սակայն նրա գումարը եւս ստացվել է: Թե ում կողմից՝ վկան չէր կարող պատասխանել, քանի որ ինքը տեղյակ չի եղել:

Վկա Երանուհի Բաբայանի սկսրայրն էլ մահացել էր ԱՄՆ-ում, սակայն նրա կենսաթոշակը գրպանվել էր:

Վկայի հարցաքննության ժամանակ անգամ դատախազը մի այսպիսի հարց տվեց. «Հնարավո՞ր է մահացած տեղից գար ստանար», որը ոչ այն է ծիծաղի, ոչ այն է մտորելու տեղիք պիտի տա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031