«Վաշինգտոն փոստ»-ը, գրելով 10 ծանրակշիռ պատճառ, թե ինչու է պետք դիտել «Եվրատեսիլ 2013»-ը, անդրադարձել է նաև Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբին, որը հանդես է գալու «Lonely Planet» երգով:
Հրապարակման հեղինակը գրում է, որ Հայաստանի ելույթը գրավիչ է, սակայն, երգի բառերից հատված մեջբերելով, նա գրում է, որ ինչպես ռուսները, հայերը ևս խնդիրներ ունեն իրենց երգի բառերի հետ:
«Բայց մի րոպե, ես չէի կարող երգ գրել հայերեն, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից է», – գրում է հեղինակը:
«Lonely Planet» երգի բառերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտության հեղինակը անգլիացի երաժիշտ Թոնի Այոմին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ