Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՄ. Հայի տեսակը իրավունք չունի ամբոխի հոգեբանությամբ առաջնորդվելու

Մայիս 16,2013 14:35

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը օրըստօրե մեր ժողովրդին տանում է բարոյա-հոգեբանական անկման: Դարերի ընթացքում ամենածանր արհավիրքներին դիմակայած և իր դիմագիծը չկորցրած ազգը՝ ժողովուրդս հայոց, որը համաշխարհային մշակույթի հիմնադիրն ու կրողն է հանդիսանում, այսօր ամբոխի է վերածվում: Ժամանակի ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթները և արժեհամակարգը խարխլվում է:
Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու օծման արարողության ՙhյուրասիրությունից՚ մինչև Պռոշյանի Պանթեոնում տեղի ունեցածի պատասխանատվությունը այսօր ընկնում է մեզանից յուրաքանչյուրի վրա, լինի դա դիմություն, ընդդիմություն, իշխանություն, պետական այր, կամ հասարակ քաղաքացի:

Անհրաժեշտ է սթափվել, քանզի արդարացում չունի՝ ոտնձգությունը ազգի ու հայրենիքի համար զոհվածի նկատմամբ է, անարգվել է Պռոշյանի Զորաց Պանթեոնի նահատակների հիշատակը:
Հայրենակիցնե՜ր, հա՜յը, հայի տեսակը իրավունք չունի ամբոխի հոգեբանությամբ առաջնորդվելու:
Ժամանակն է կանգ առնելու…

Հայաստանի Հայ Օգնության Միությունը հորդորում է, պահանջում է սթափվել և թշնամուն հատուկ վանդալիզմի երևույթներից ձերբազատվել:
Հայ Օգնության Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգել՝ ՀՕՄ: Ձեր արած հայտարարության մեջ, Դուք նշում եք, որ այս բարոյա-հոգեբանական
    անկման մեջ բոլորն են մեղավոր, բայց մի մոռացեք, որ ձուկը գլխից է հոտում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031