Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը գազի ասեղի վրա նստեցնելու, փշրանքների, չաղ-չաղ թագավորների եւ այլնի մասին. Տիգրան Խզմալյան

Մայիս 16,2013 15:00

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:

Պարո՛ն Խզմալյանօրերս Աբովյանում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբկառուցված եկեղեցու բացման ժամանակ տխուր պատկերի ականատես եղանք՝ իշխանավորների հեռանալուց հետո ժողովուրդը բառի բուն իմաստով հարձակվեց ուտելիքներով լի սեղանների վրա:Ինչպե՞ս եք սա մեկնաբանումինչի՞արդյունք էր մարդկանց այս պահվածքը:

– Այդ երևույթն ավելի բարդ է, քան առաջին հայացքից թվում է: Մարդկայնորեն, իհարկե, տհաճ է, և ակամա ամոթ ես զգում, մենք ապրում ենք հենց ամոթի ցավը, որ մեզ դրել են նման ստորացուցիչ վիճակի մեջ: Դա խորհրդանշական բան է, դա նշանակում է, որ չաղ-չաղ թագավորները կերան և փշրանքները, ոսկորները գցեցին ժողովրդին, ինչպես շներին են գցում: Առաջին իսկ հայացքից հենց դա էր ակնհայտ, և դա վկայում է անդունդի մասին, որը գոյացել է ժողովրդի և իշխանությունը զավթած խունտայի միջև: Դա ունի նաև պատմական զուգահեռներ: Ես, չգիտես ինչու, հիշեցի, որ նման մի դեպք 1905 թվականին բերեց առաջին ռուսական հեղափոխության: Երբ Նիկոլայ Երկրորդը թագադրվում էր Սանկտ Պետերբուրգի արվարձաններում, նման մի դեպք էր եղել, դրվել էին սեղաններ, և մարդիկ, իրար հրմշտելով խմիչքի և ուտելիքի համար, ստեղծեցին այնպիսի մի քաշքշուկ, որ մի քանի հարյուր մարդ զոհվեց: Սա շատ մռայլ խորհրդանիշ էր այն ժամանակ, և կարծում եմ, որ մենք այսօր գործ ունենք ճիշտ նման մռայլ խորհրդանիշի հետ՝ հասցնել մարդկանց այսպիսի ստորացուցիչ վիճակի: Նրանք դա չեն մարսի, հենց ժողովուրդը չի մարսելու այդ փշրանքները, չաղ-չաղ թագավորների խունտան չի մարսի այդ ստորացումը, որին ենթարկել են մեր ժողովրդին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031