Երբ վերջնական որոշում կլինի, ըստ Արտեմ Ասատրյանի, կաջակցեն սոցիալապես անապահովներին
«Նախորդ տարիներին, երբ գազի գինը բարձրացավ, կառավարությունը սուբսիդավորում էր սոցիալապես անապահով ընտանիքների կողմից օգտագործվողգազի չափաքանակները` տարեկան շուրջ 300 խորանարդ մետրի չափով, եւ այս որոշումը վերջնական ընդունելուց հետո կառավարությունը, բնականաբար, եւս աջակցություն կցուցաբերի սոցիալապես անապահով ընտանիքներին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի տեղեկացմամբ, այսօր շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքներ կան գրանցված: Լրագրողների այն դիտարկմանը, որ գազի թանկացումից այլ ապրանքներն էլ կթանկանան, առաջին հերթին` էլեկտրաէներգիան, պարոն Ասատրյանն ասաց. «Այդ մասին այսօր չենք կարող խոսել, երբ կլինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, եւ պարզ կլինի սակագինը, պարզ կլինի մնացած ցուցանիշներն էլ, բանականաբար, կանդրադառնանք նաեւ այդ հարցերին էլ»: Հարցին էլ, որ արդեն որոշ սննդամթերքներ թանկացել են, նախարարն ասաց, որ դրանք գազի հետ կապված չեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ