2013 մայիսյան կարկտահարությունը իր ուժգնությամբ ու մասշտաբներով սովորական կարկտահարություն չէր, այլ բնական աղետ: Աղետի գոտու է վերածվել Հայաստանի՝ Արարատյան գյուղմթերքների շտեմարանը: Ինչ-ինչ նկատառումներով՝ ոլորտի պատասխանատուները՝ գյուղնախարարության միջոցով, ճգնում են նվազեցնել աղետի չափերը, պարտակել, թե ինչ սոցիալական աղետի առաջ է կանգնած աղքատության մեջ տառապող տարածաշրջանի գյուղացիությունը: Վարկերի տոկոսներ նվազեցնելով, պարարտանյութեր ու անվճար ջուր տալով՝ խնդրի նվազագույնն է, ինչով կարելի է մխիթարել գյուղացիներին: Ո՞ւր են տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարները, նաեւ ՀՀ վարչապետը:
Այս համատարած գյուղատնտեսական աղետը գյուղնախարարի կամ մարզպետի, առավել եւս անբյուջե, պետական սուբսիդիաների վրա նստած համայնքապետերի խնդիրը չէ, նրանք կարող են խորհրդատվություն տալ, իսկ նման աղետը պետության պարենային անվտանգության խնդիրն է: Ճիշտ ու խելամիտ պետությունը, քանի ուշ չէ՝ Արարատյան դաշտը կհայտարարեր կարկտահարությունից տուժած աղետի գոտի, կդիմեր համապատասխան միջազգային կառույցներին, քանի որ ՀՀ-ն իր ուժերով նման աղետի հետեւանքները վերացնելու ո՛չ փորձ եւ ո՛չ էլ ֆինանսական միջոցներ ունի: Պետք է դատապարտել նաեւ ոլորտի հասարակական կառույցներին, որոնք ըստ իրավասությունների՝ գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների շահերը ներկայացնողներն են:
Ս. ԱՍՄԱՐՅԱՆ
Նախկինում Հայաստանի գյուղացիական
Կարդացեք նաև
միության նախագահ
«Առավոտ» օրաթերթ