Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը «Տեսակետ» ակումբում ասաց՝ անտարբերությունը հասել է նրան, որ նույնիսկ ազատամարտիկի գերեզման են պղծում, ինչն անթույլատրելի է: Նա հայտնեց որ ցուցարար ազատամարտիկների հետ միասին հիմնելու են հասարակական կազմակերպություն, հանդես գալու ոչ թե խնդրողի` այլ պահանջողի դերում, որպեսզի ազատամարտիկները բարելավեն իրենց ապրելակերպը:
«Մենք պահանջում ենք նախ թոշակավորում, կարգավիճակ, իսկ նրանք էլ, ովքեր ստանում են` դա վերահաշվարկվի, քանի որ իրենց ստացած գումարները շատ քիչ է: Ազատամարտիկը չպետք է ինչ որ մեկից կախում ունենա, չէ որ մենք պետության համար ենք կռվել: Մենք մեր մեդալներից այս պահին չենք հրաժարվել, գուցե հինգ ամիս հետո փոշմանեմ ես ինքս, բայց այս պահին այն ինձ մոտ է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ