Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգված և արդիականացված լսարանը կանվանակոչվի հանրաճանաչ ճարտարապետական եռյակի անուներով

Մայիս 16,2013 14:14

Կարևորելով վաստակաշատ ճարտարապետների դերը Հայաստանի քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաև ապագա ճարտարապետների ուսումնակրթական գործում ունեցած մեծ ներդրումը` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին:

Համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ` 2013թ. մայիսի 16-ին ճարտարապետական նախագծման  վերանորոգված և արդիականացված լսարանը կանվանակոչվի հանրաճանաչ ճարտարապետական եռյակի` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչատրյանի և Հրաչյան Պողոսյանի անուներով:

Այս երեք անուները ճարտարապետական ողջ համայնքում ասոցացվում են ժամանակակից ճարտարապետության հիմնադրման հետ, որը սկիզբ առավ 60-ականներին: Ճարտարապետական եռյակի ստեղծագործական երևակայությունը մարմնավորվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ), «Ռոսիա» կինոթատրոնի, «Զվարթնոց» օդանավակայանի, Երիտասարդական պալատի, Մարզահամերգային  համալիրի կառույցներում: Նրանց ստեղծագործական աշխատանքի արդյունքն է նաև Աբովյան քաղաքի հատակագիծը և այլն:

Հայաստանի սահմաններից դուրս` Փարիզի «Տետ Դե Ֆանս» միջազգային տեղեկատվական կենտրոնի և Դյուբուա հարթակում, ժամանակակից արվեստի կենտրոնի նախագծերը բարձր են գնահատվել միջազգային մրցույթներում:

Լսարանի բացմանը ներկա էին ճարտարապետների միության նախագահը, ճարտարապետության ազգային թանգարանի տնօրենը, մեծանուն ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը և Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչատրյանի ընտանիքի անդամները և ճարտարապետության ոլորտի այլ նշանավոր դեմքեր:Ներկաները իրենց խոսքում նշեցին մեծանուն  եռյակի ավանդը ոչ միայն հայկական այլև միջազգային ճարտարապետության մեջ:Իրենց խոսքում նրանք հիշեցին,որ այս եռյակի ընկերության 50 տարին լրանում է 2013-ին, այն ձևավորվել է 1963 թվականին:

Մեծանուն ճարտարապետներին հավերժացնելու գաղափարի մեջ իր որոշակի ներդրումն ունի Մոսկվայի «ՎԵԿ» ընկերության ղեկավար, ճարտարապետ, ԵՃՇՊՀ-ի շրջանավարտ Վահագ Վերմիշյանը, որի աջակցությամբ վերանորոգվել և արդիականացվել է Ճարտարապետական նախագծման լսարանը: Ճարտարապետի համագործակցությունն իր հարազատ համալսարանի հետ շուրջ 6 տարվա պատմություն ունի:

ԵՃՇՊՀ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031